ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայկական հումանիտար օգնությամբ բեռնված Իլ-76 ինքնաթիռը մեկնեց Սիրիա`Երևանում տեղակայված Էրեբունու ռուսական ավիակայանից։
«Հայաստանի Հանրապետությունը հաճույքով արձագանքեց ՀԱՊԿ-ի շրջանակներում ռուսական կողմի արված առաջարկին`եղբայրական Սիրիայի ժողովրդին համատեղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին», — ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մարդասիրական օգնությունն ուղարկելուց առաջ։
Նա նշեց, որ սա արդեն երկրորդ խմբաքանակն է (4 օդանավ)։ Ինքնաթիռները բեռնված են 18 տոննա պարենային մթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Նախարարի խոսքով` մարդասիրական օգնությունը ուղարկվելու է այնքան ժամանակ, որքան հարկավոր լինի։
Սարգսյանի խոսքով`սիրիական կառավարության ցանկացած խնդրանք հայկական կողմն ուսումնասիրելու է ։ Նա ընդգծեց, որ օգնությունը բաշխվելու է ոչ միայն սիրահայերի, այլև բոլոր կարիքավոր սիրիացիների միջև։
«Հայաստանը բազմիցս անձամբ ունեցել է աջակցության և օգնության անհրաժեշտություն, և մենք բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը Սիրիայի եղբայրական ժողովուրդը տրամադրել է հայերին Ցեղասպանության տարիներին։ Հենց այդ տարիներին Սիրիայում ապաստան են գտել մեծաթիվ հայեր», — ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը` նշելով, որ մեզ մոտ վերջին ամիսներին ստեղծվել էր ենթակառուցվածք` օգնությունը բաշխելու և սիրիական կողմից բոլոր հայցերը օպերատիվ կերպով ուսումնասիրելու համար։
Նրա խոսքով` արվելու է հնարավոր ամեն ինչ եղբայրական ժողովրդին աջակցելու համար։
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշեց, որ մարդասիրական օգնություն շարունակելու են ուղարկվել ըստ անհրաժեշտության։

«Հուսով ենք, որ այս օգնությանը կհաջորդի նորը։ Սիրիայում դժվար իրավիճակ է, մարդիկ աղետալի վիճակում են գտնվում, և նրանց իհարկե, պետք է օգնել», — ասաց Վոլինկինը։
Դեսպանի խոսքով` հայտնի է, որ Սիրիայում մեծ հայ համայնք կա և համատեղ ջանքերով օգնություն իրականացնելը նպատակահարմար է, ինչպես, օրինակ, այս պարագայում` հայկական մարդասիրական օգնությունն ուղարկվելու է ռուսական ինքնաթիռով։
Ռուսական ինքնաթիռով Հայաստանից Սիրիա ուղարկվող օգնության ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 40 տոննա։ 2016 թվականի աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հայաստանից երկու ինքնաթիռ մեկնեց Սիրիա, որը 40 տոննա ծավալով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասցրեց այնտեղ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491–ով և դարձել 173307։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Տվյալները թարմացվում են...
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 մարդ, կատարվել է 742038 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164085-ը։ Գրանցվել է մահվան 3208 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 820-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։


