Վերջին տասնամյակում Հայաստանում մեծ էնտուզիազմով նշում են օտարերկրյա այս տոնը։ Մինչդեռ հայերը տոնի սեփական տարբերակն ունեն` Սուրբ Սարգսի օրը։ Տոնն այս եկեղեցական է և շարժական, այդ իսկ պատճառով այս տարի այն նշեցին փետրվարի 11-ին։
Սուրբ Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցին ավելի մասսայաբար սկսեց տոնել 2007 թվականից։ Իսկ Սուրբ Վալենտինի օրվա մասին հայերն իմացան վերջին տասնամյակների ընթացքում։ Արևմտյան մշակույթի այս մասնիկը արմատներ է գցել Հայաստանում` անկախ Հայ Առաքելական եկեղեցու ջանքերի։
«Տեսե՛ք, ինձ մոտ մնացել են Սուրբ Սարգսի պատկերով կոնֆետներ, իսկ այն ամենն, ինչ վերաբերում է ձեր Վալենտինին, շատ արագ վաճառվում է։ Մենք մեր ազգային տոնն ունենք, ինչի՞ համար է պետք տոնել ինչ-որ Վալենտինի օրը։ Մենք մոռանում ենք մեր տոներն ու ընկնում օտարամոլության հետևից, ինչի՞ համար։ Ինչո՞վ են դրանք տարբերվում», — բողոքեց խանութներից մեկի վաճառողուհին։
Հարցումների համաձայն` Սուրբ Սարգսի տոնը պակաս հայտնի է, քան Վալենտինի տոնը։
«Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ, երբ են նշում Սուրբ Սարգսի տոնը, և հետաքրքիր էլ չէ։ Ես սպասում եմ Վալենտինի օրվան, որպեսզի ամուսնուս գեղեցիկ տոն պարգևեմ», — խոստովանեց Աննան` խանութում նվեր ընտրելիս։
«Չեմ սիրում, երբ հայերը փորձում են նմանվել արևմուտքին։ Մենք սիրահարների մեր տոնն ունենք, սակայն դա Սուրբ Վալենտինի օրվա նմանակումն է», — ասաց մեր զրուցակից քառասնամյա կինը։
Միևնույն ժամանակ եկեղեցին համոզված է, որ տոնն ամրապնդել է դիրքերն ու սիրվել երիտասարդների շրջանում։
«Այս տարի մեր եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար։ Սա ոչ միայն սիրահարների տոնն է, այլ երիտասարդների` ընդհանուր առմամբ», — ասաց եկեղեցականը։
Եկեղեցին նորմալ է վերաբերվել ժողովրդի մեջ արմատացած բոլոր ավանդույթներին, որպեսզի մարդիկ հակված լինեն դեպի եկեղեցին։
«Տեսե՛ք, եկեղեցին նույնիսկ դեմ չէ աղի բլիթներին։ Մենք դրանք չենք օրհնում եկեղեցում, սակայն չենք էլ արգելում, քանի որ դրանք դարձել են այս տոնի մի մասնիկը», — ասաց քահանա Գեղամը։
Պետք է ասել, որ երկու տոները սերտ փոխկապակցված են միմյանց հետ` վալենտինի բացիկներ կամ աղի բլիթները, ամեն ինչ սրտիկների տեսքով։ Դրանք նվիրում են նույնիսկ դպրոցներում և բուհերում։ Փետրվարի 11-ին աղի բլիթներով փոխանակվելուց հետո, այժմ նրանք տարբեր տուփիկներ են պատրաստում, ուր կարելի է գցել սիրո խոստովանությունն ու համոզված լինել, որ այն կհասնի հասցեատիրոջը։
Կոնֆետներ, շոկոլադ, բացիկներ և ծաղիկներ. Սուրբ Վալենտինի օրվա ամենատարածված նվերները։ Խանութներում նվերներ գնելու համար հերթ կանգնողները շատացել են, ծաղիկներ գնողները` նույնպես, դրա հետ մեկտեղ աճում են նաև գները։ Մի շարք ժամանցային վայրերում, ռեստորաններում և սրճարաններում սեղանիկներն ամրագրված են նախօրոք։
«Տեղ եմ փնտրում, որտեղ կկարողանանք անցկացնել մեր օրը, արդեն մի քանի տեղ նայել եմ, սակայն ազատ սեղանիկներ չկան, բոլորն ուզում են նշել Վալենտինի տոնը, չէ որ այս օրը տարբեր սրճարաններ և ռեստորաններ հետաքրքիր շոուներ են առաջարկում», — խոստովանեց Կարենը։
Հոգեբանները համոզված են, որ սիրահարների տոնը պարզապես սեփական զգացմունքներն արտահայտելու առիթ է։
«Սուրբ Վալենտինի կամ Սուրբ Սարգսի օրն այն առիթն է, երբ մենք կարող ենք արտահայտել մեր զգացմունքներն առանց մտածելու, որ մեզ սխալ կհասկանան։ Այդ օրն ամեն ինչ ճիշտ է ընկալվում։ Զգացմունքի ցանկացած դրսևորում ընդունելի է», — ասում է հոգեբան Կարինե Խաչատրյանը։
Գուցե մեր առօրյա կյանքում պակասում են տոները, սակայն մենք շարունակում ենք սիրել յուրաքանչյուր օրը։ Չէ՞ որ ամեն օր էլ կարելի է ասել. «Ես քեզ սիրում եմ», և ոչ միայն տոն օրերին և դրա համար շնորհակալ լինել։
Կարևոր չէ, թե տոնն ում է նվիրված` Սուրբ Սարգսին կամ Սուրբ Վալենտինին։ Կարևորը, բոլոր սիրահար սրտերը միշտ միասին ու երջանիկ լինեն։ Եվ դա կարող է լինել տարվա ցանկացած սովորական օր։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը


