00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալենտին, Վալենտին... նա եկավ և մնաց

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցПразднование Дня святого Валентина
Празднование Дня святого Валентина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չէինք հասցրել քաղաքի Ամանորի զարդարանքներից ուշքի գալ, երբ խանութի փեղկերը լցվեցին ալ կարմիր զարդարանքներով, օդում սկսեց ճախրել սիրո բույրը։ Փետրվարի 14-ին աշխարհի մի շարք երկրներում նշում են Սուրբ Վալենտինի տոնը, Հայաստանն էլ բացառություն չէ։

Սաթենիկ Պողոսյան, Sputnik.

Վերջին տասնամյակում Հայաստանում մեծ էնտուզիազմով նշում են օտարերկրյա այս տոնը։ Մինչդեռ հայերը տոնի սեփական տարբերակն ունեն` Սուրբ Սարգսի օրը։ Տոնն այս եկեղեցական է և շարժական, այդ իսկ պատճառով այս տարի այն նշեցին փետրվարի 11-ին։

Սուրբ Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցին ավելի մասսայաբար սկսեց տոնել 2007 թվականից։ Իսկ Սուրբ Վալենտինի օրվա մասին հայերն իմացան վերջին տասնամյակների ընթացքում։ Արևմտյան մշակույթի այս մասնիկը արմատներ է գցել Հայաստանում` անկախ Հայ Առաքելական եկեղեցու ջանքերի։

Святой Саркис - Sputnik Արմենիա
Վալենտին VS Սուրբ Սարգիս. ո՞րն է ավելի հոգեհարազատ հային

«Տեսե՛ք, ինձ մոտ մնացել են Սուրբ Սարգսի պատկերով կոնֆետներ, իսկ այն ամենն, ինչ վերաբերում է ձեր Վալենտինին, շատ արագ վաճառվում է։ Մենք մեր ազգային տոնն ունենք, ինչի՞ համար է պետք տոնել ինչ-որ Վալենտինի օրը։ Մենք մոռանում ենք մեր տոներն ու ընկնում օտարամոլության հետևից, ինչի՞ համար։ Ինչո՞վ են դրանք տարբերվում», — բողոքեց խանութներից մեկի վաճառողուհին։

Հարցումների համաձայն` Սուրբ Սարգսի տոնը պակաս հայտնի է, քան Վալենտինի տոնը։

«Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ, երբ են նշում Սուրբ Սարգսի տոնը, և հետաքրքիր էլ չէ։ Ես սպասում եմ Վալենտինի օրվան, որպեսզի ամուսնուս գեղեցիկ տոն պարգևեմ», — խոստովանեց Աննան` խանութում նվեր ընտրելիս։

«Չեմ սիրում, երբ հայերը փորձում են նմանվել արևմուտքին։ Մենք սիրահարների մեր տոնն ունենք, սակայն դա Սուրբ Վալենտինի օրվա նմանակումն է», — ասաց մեր զրուցակից քառասնամյա կինը։

Միևնույն ժամանակ եկեղեցին համոզված է, որ տոնն ամրապնդել է դիրքերն ու սիրվել երիտասարդների շրջանում։

«Այս տարի մեր եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար։ Սա ոչ միայն սիրահարների տոնն է, այլ երիտասարդների` ընդհանուր առմամբ», — ասաց եկեղեցականը։

Եկեղեցին նորմալ է վերաբերվել ժողովրդի մեջ արմատացած բոլոր ավանդույթներին, որպեսզի մարդիկ հակված լինեն դեպի եկեղեցին։

«Տեսե՛ք, եկեղեցին նույնիսկ դեմ չէ աղի բլիթներին։ Մենք դրանք չենք օրհնում եկեղեցում, սակայն չենք էլ արգելում, քանի որ դրանք դարձել են այս տոնի մի մասնիկը», — ասաց քահանա Գեղամը։

Տեր Եսայի քահանա Արթենյան, Լուսիկ Ագուլեցի և Ամալյա Պապյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. Սուրբ Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս. տոնը և տոնակատարությունը

Պետք է ասել, որ երկու տոները սերտ փոխկապակցված են միմյանց հետ` վալենտինի բացիկներ կամ աղի բլիթները, ամեն ինչ սրտիկների տեսքով։ Դրանք նվիրում են նույնիսկ դպրոցներում և բուհերում։ Փետրվարի 11-ին աղի բլիթներով փոխանակվելուց հետո, այժմ նրանք տարբեր տուփիկներ են պատրաստում, ուր կարելի է գցել սիրո խոստովանությունն ու համոզված լինել, որ այն կհասնի հասցեատիրոջը։

Կոնֆետներ, շոկոլադ, բացիկներ և ծաղիկներ. Սուրբ Վալենտինի օրվա ամենատարածված նվերները։ Խանութներում նվերներ գնելու համար հերթ կանգնողները շատացել են, ծաղիկներ գնողները` նույնպես, դրա հետ մեկտեղ աճում են նաև գները։ Մի շարք ժամանցային վայրերում, ռեստորաններում և սրճարաններում սեղանիկներն ամրագրված են նախօրոք։

«Տեղ եմ փնտրում, որտեղ կկարողանանք անցկացնել մեր օրը, արդեն մի քանի տեղ նայել եմ, սակայն ազատ սեղանիկներ չկան, բոլորն ուզում են նշել Վալենտինի տոնը, չէ որ այս օրը տարբեր սրճարաններ և ռեստորաններ հետաքրքիր շոուներ են առաջարկում», — խոստովանեց Կարենը։

Հոգեբանները համոզված են, որ սիրահարների տոնը պարզապես սեփական զգացմունքներն արտահայտելու առիթ է։

«Սուրբ Վալենտինի կամ Սուրբ Սարգսի օրն այն առիթն է, երբ մենք կարող ենք արտահայտել մեր զգացմունքներն առանց մտածելու, որ մեզ սխալ կհասկանան։ Այդ օրն ամեն ինչ ճիշտ է ընկալվում։ Զգացմունքի ցանկացած դրսևորում ընդունելի է», — ասում է հոգեբան Կարինե Խաչատրյանը։

Գուցե մեր առօրյա կյանքում պակասում են տոները, սակայն մենք շարունակում ենք սիրել յուրաքանչյուր օրը։ Չէ՞ որ ամեն օր էլ կարելի է ասել. «Ես քեզ սիրում եմ», և ոչ միայն տոն օրերին և դրա համար շնորհակալ լինել։

Կարևոր չէ, թե տոնն ում է նվիրված` Սուրբ Սարգսին կամ Սուրբ Վալենտինին։ Կարևորը, բոլոր սիրահար սրտերը միշտ միասին ու երջանիկ լինեն։ Եվ դա կարող է լինել տարվա ցանկացած սովորական օր։

Русская версия

 

Լրահոս
0