- Պարոն Նաջարյան, ռադիոն ի՞նչ նշանակություն ունեցավ ձեր կյանքում։
— Նախ ասեմ` ապրի ընկեր Պոպովը, որ հազարավոր կիլոմետրերի վրա կարողացավ մարդկանց հոգիները, խոսքը, ցանկությունները, լուրերը կապել իրար։
Ես փոքրիկ ռադիո ունեմ, քնելիս դնում եմ բարձիս կողքը և միացնում։ Նույնիսկ քնած ժամանակ պիտի ռադիոն հնչի. սա իմ հիվանդությունն է, որից փրկություն չունեմ։ Կցանկանայի, որ բոլոր ռադիոլսողներն այդպես վերաբերվեին ռադիոյին։ Առանց ռադիոյի մեր տունն ինչ-որ տեղ դատարկ է լինում, տխուր է լինում, մեկի պակասն ենք զգում։
Իմ կյանքում ռադիոն մեծ նշանակություն ունեցավ։ Ոչ միայն աշխատում եմ այնտեղ, այլև ռադիոն կրթեց ու դաստիարակեց ինձ։ 19 տարեկանից այստեղ եմ աշխատում, այնքան մեծ օգուտ տվեց ինձ, որ չեմ կարող բառերով բացատրել։ Մինչ օրս ռադիոն մնում է ինձ համար անհաղթահարելի հանրագիտարան։
- Չկա մի ռադիոլսող, որը լսի Ձեր ձայնը և չասի` սա պարոն Նաջարյանն է։ Տարիների ընթացքում կարողացել եք գրավել մարդկանց ուշադրությունը, վստահություն շահել` մտնելով ամեն տուն ու ընտանիք։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել։
— Շնորհակալ եմ, որ այսպես եք մեկնաբանում։ Ես այս ձայնով ոչ մի երկրորդական գործ չեմ արել և չեմ անի. դա է իմ գաղտնիքը։ Չդավաճանել մասնագիտությանը, չընկնել փողի հետևից, մինչև այդ ձայնն անարժեք դառնա։ Ես անդավաճան եմ եղել այս սկզբունքին։ Շնորհակալ եմ նաև իմ ուսուցիչներին, որ լավ նվագել են ձայնալարերիս վրա։ Ինձ սովորեցրել են, որ ձայնը գործիք է, եթե կեղծ նվագես, ռադիոլսողն այլևս չի ցանկանա քեզ լսել։
- Կարծիք կա, որ ռադիոն հաղորդավարի կամ լրագրողի համար նման է լակմուսի թղթի` շատ արագ կարող է բացահայտվել կեղծիքը։ Դուք համամի՞տ եք այս տեսակետի հետ։
— Այո, անշուշտ, ռադիոյին պետք է գրագետ ընթերցանություն ու ազնիվ մոտեցում։ Դրա համար ամեն մեկը չէ, որ կարող է ռադիոհաղորդավար աշխատել. նրան ձայն, գեղարվեստական ընթերցանություն ու արտիստիզմ է պետք։
- Երբ ռադիոն ստեղծվեց, մարդիկ սկսեցին իրենց հետաքրքրող ինֆորմացիան որակյալ ու օպերատիվ կերպով ստանալ: Իսկ երբ ի հայտ եկավ հեռուստատեսությունը, թվում էր`այն կստվերի ռադիոյին։ Նման բան եղա՞վ, ռադիոն կորցրե՞ց արդիականությունը։
— Անկեղծ ասած, ինձ մոտ էլ նման տպավորություն առաջացավ։ Հեռուստատեսությունն իր տեսողական էֆեկտներով, համերգային ծրագրերով, գեղեցիկ հաղորդավարուհիներով գրավում էր քաղաքացիներին։ Բայց դա հետզհետե մարեց. ռադիոն ավելի բազմաժանր է և ավելի հետաքրքիր է կարողանում պատրաստել հաղորդումները։ Ռադիոն մի հետաքրքրություն էլ ունի` լսում ես հաղորդավարին և ցանկանում տեսնել այդ մարդուն, պատկերացնում ես` ինչ տեսք ունի նա։ Ռադիոն միշտ գաղտնիքի մեջ է։ Մենք կույր ռադիոլսողներ ունենք, որոնք մեզ չեն տեսնում, բայց պատկերացնում են։
- Իսկ Ձեզ, օրինակ, ինչպե՞ս են նկարագրել։
— Ինձ նկարագրել են կապույտ աչքերով, հասակով ու մի քիչ էլ հայկական քթով։ Մարդուն ձայնով բնորոշում են, նկարագրում արտաքինն ու բնավորությունը։
- Տարիների ընթացքում Ձեր ձայնը նույնքան թավ ու հնչեղ պահպանելու համար միջոցներ կիրառու՞մ եք։
— Տարբեր ժամանակներում ձայնը տարբեր որակներ է ընդունում։ Ձայնի մեջ կա անցած օրերի արձագանք։ Երբ մարդը մեղք է գործում, սխալ արարքներ է անում, դա անդրադառնում է նրա ձայնի վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։
«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։
Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։
View this post on Instagram
Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ճարտարապետ, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախկին անդամ (մանդատը վայր է դրել Արցախյան պատերազմից հետո) Արսեն Կարապետյանը Facebook-ում հրապարակել է իր ընկերոջ անձնագիրը։ Նրա խոսքով՝ քաղաքացին ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում 80-ականների կեսին, ապա ապրել է Ռուսաստանում, դրանից հետո երկար գործընթաց է անցել Հայաստանում քաղաքացիություն ստանալու համար և այժմ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 099 բաժնի կողմից ստացել է անձնագիր, որում նշված է նրա ազգությունը՝ հայ, ծննդյան վայրը՝ Ադրբեջան։
«Ո՛չ Ադրբեջանական ԽՍՀ (էլի հաճելի չէր լինի, բայց գոնե հասկանալի), ո՛չ ԼՂՀ, չէ, պարզապես Ադրբեջան։ Հիմա ընկերս ասում ա, լավ, վերջապես երազածս քաղաքացիությունը ստացա, էն էլ պարզվեց Ադրբեջանից եմ։ Սա ի՞նչ ա», - գրել է Կարապետյանը։
Դեպքի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցեց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանի հետ։
«Քաղաքացին ծնվել է ԽՍՀՄ տարիներին և նրա ծննդավայրը Ադբրեջանական ԽՍՀ-ն է։ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին, ըստ որոնց նախկին խորհրդային երկրների համար կոդեր չկան։ Այսինքն՝ եթե անձը ծնվել է նախկին ԽՍՀ երկրում, նրա ծննդավայրը անձնագրում գրվում է երկրի ներկայիս անունով, ոչ թե Վրացական ԽՍՀ, այլ Վրաստան», - ասաց Գևորգյանը։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
Նրա խոսքով՝ դա վաղուց ընդունված պրակտիկա է։
Նշենք, որ Արսեն Կարապետյանը մեկնաբանություններում տեղադրել է նաև իր ընկերոջ ՌԴ անձնագիրը, որում նրա ծննդյան վայրը նշված է ռուսերենով՝ «Ադրբեջանական ԽՍՀ»։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։



