00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Սահմանադրության ու փողի պայքար` պատգամավորի աթոռի համար

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 7–ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Ընտրության օրը տեղափոխելը պետք է ՀՀԿ-ին

«Ժամանակ» թերթն անդրադարձել է ընտրությունների օրը տեղափոխելու հարցով ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը:

«Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ևս շատ շահագրգռված է ընտրությունների օրը տեղափոխելու հարցով։ Կուսակցությունում ներքին խնդիրներ են հասունացել, և ամեն մի օրը ՀՀԿ-ի համար մեծ արժեք ունի։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ընտրությունների օրը մեկ շաբաթով կտեղափոխվի, և դրանք կկայանան ապրիլի 9-ին։ Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Քաղաքական ուժերի ներքին համաձայնությամբ էլ ընտրության օրը կփոխվի»,- գրում է «Ժամանակ»-ը:

«Առավոտ». Ապրիլի 10-ից հետո ընտրություններ նշանակելը հակասահմանադրական է

«Առավոտ»-ը նույնպես անդրադարձել է ընտրությունների օրը տեղափոխելու հարցին: Թերթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասել է, որ ընտրությունների օրը փոխելը հակասահմանադրական է:

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
ՀԱԿ-ը ցանկանում է ընտրությունների ամսաթիվը բողոքարկել ՍԴ

«Կա սահմանված ժամկետ, թե երբ է նախագահը նշանակում ընտրությունների օրը, այդ սահմանված ժամկետն անցել է, ու Սերժ Սարգսյանը ուզենա էլ, իրավունք չունի ընտրությունների օրը փոխի»,- ասել է իոննիսյանը:

Ըստ նրա, եթե Սահմանադրական դատարանը ապրիլի երկուսին նշանակված ընտրությունները համարի հակասահմանադրական, ապա Ընտրական օրենսգրքի մի ամբողջական բաժին դառնում է հակասահմանադրական: Բացի այդ, նրա խոսքով, կա ևս մի խնդիր՝ կապված երկրորդ փուլի հետ: Եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ժամանակը չի բավարարի բողոքարկելու`վերաքվեարկության համար:

«Այս առումով, խնդիրներ կլինեն, եթե այդ ընտրությունները լինեն ապրիլի տասից հետո: ԸՕ-ը Սերժ Սարգսյանին երկու օր է հնարավորություն տվել ընտրությունների նշանակման համար՝ ապրիլի երկուսն ու ապրիլի իննը»,- ասել է նա:

Բացի այդ, մայիսին նախանշված են նաև Երևանի ավագանու ընտրություններ, հետևաբար, ըստ Իոննիսյանի, խորհրդական ընտրությունները հետաձգելու դեպքում լռության օրը կարող է համընկնել ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերի հետ:

«Ժողովուրդ». ՀՀԿ կանանց տունը կռիվ է ընկել

«Ժողովուրդ» օրաթերթի տգեղություններով ապագա խորհրդարանում տեղ ունենալու հարցի շուրջ ՀՀԿ կանանց մեջ լուրջ կռիվ է ընկել: Ըստ հոդվածագրի` ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում: «Հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը` Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն:

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ- ն խաղաքարտերը չի բացում

Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաև Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը: ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին` Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին, դեռ վերջնական պատասխան չեն տվել` կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում ու կդառնան պատգամավոր, թե՞ ոչ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

«168 ժամ». Ընտրությունները վերածվելու են փողային պատերազմների

«168 ժամ» թերթը գրում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվեիք ընտրակաշառքի չափի մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Խոսում են մեկ ձայնի համար 10 —ից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։

«Թե որքան կկազմի ընտրակաշառքի միջինացված ցուցանիշը, բնականաբար, որևէ մեկը չգիտի։ Դա, մեծ հաշվով, անգամ կարևոր էլ չէ։ Կարևորն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում ընտրություններում որոշիչ հիմնական գործոնն այս անգամ աշխատելու է կատարելապես, որովհետև ընտրություններն անցկացվելու են «շատ փողի» սկզբունքով։ Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողների թվում լինելու են բազմաթիվ այնպիսի թեկնածուներ, որոնք նախկինում անգամ պատգամավոր դառնալու մասին չէին երազի։ Հիմա իշխանությունը սեփական և հարակից ցուցակներում ընդգրկվելու դիմաց լայն հնարավորություններ է բացել, եթե առաջադրվողները պատրաստ են փող ծախսել։ Իսկ Հայաստանում ստվերային փողի պակաս, կարծես, չկա, և բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ իշխանության թողտվությամբ փող են աշխատել, այս ընտրություններում վերադարձնելու են իրենց պարտքը։ Հնարավոր է՝ անգամ դառնան պատգամավոր։ Իսկ ընտրությունները վերածվելու են փողային պատերազմների»,- գրում է «168 ժամ»-ը:

«Ժողովուրդ». Էրեբունու թաղապետի «հարկային» կադրերը

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Դավիթ Գրիգորյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո, թաղապետարանում կադրային փոփոխություններ են եղել: Մասնավորապես, ղեկավարի տեղակալ է նշանակվել Արմեն Օսիպյանը, ով տարիներ առաջ հարկային ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցրել։

Руководитель административного округа Эребуни Давида Григоряна - Sputnik Արմենիա
Էրեբունին նոր թաղապետ ունի

«Ենթադրվում է, որ Գրիգորյանը իրեն սկսել է շրջապատել իր «հարկային» գործընկերներով: Հուսանք` բանը կոշտ հարկահավաքության չի հասնի: Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Մամուլյանը, որը դեռևս 2005թ-ից նույն թաղապետարանի նույն բաժնում որպես առաջատար մասնագետ է աշխատել»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

«Փաստ». Հացի տեռոր Կոտայքում

«Փաստ» թերթի տեղեկություններով` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կառույցը ուղղակի տեռորի է ենթարկում հաց արտադրողներին: Համատարած ստուգումներ են սկսել:

«Ուշագրավ դեպք է գրանցվել Չարենցավանում: Լավաշ արտադրողի վրա խոշոր գումարի ակտ են գրել: Նա մի քանի անգամ խնդրել է գոնե նվազեցնել չափը, չեն համաձայնել: Ձեռներեցը ստիպված նամակ է գրել կառավարությանը` ներկայացնելով իրավիճակը: Երկու օր անց ակտ գրողները լավաշ թխողին թախանձագին խնդրել են փաստաթղթերով շուտ ներկայանալ, որպեսզի իրենք` ակտ կազմողները, նրա փոխարեն մուծեն տուգանքը, միայն թե կառավարության դժգոհությանը չարժանանան»,- գրում է «Փաստ»-ը:

«Հայկական ժամանակ».Էռնեկյանը կխփի Ծառուկյանի գործին

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «թիմը» վերջնական որոշում է կայացրել «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր կառուցելու վերաբերյալ, որի կազմում լինելու է նաև խաղատուն: Թերթը հիշեցնում է, որ Երևանի մերձակայքում գործող միակ խաղատունն այժմ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի ողջ շուկան ու հսկայական շահույթներ է ապահովում սեփականատիրոջը:

Հետևաբար, թերթի համոզմամբ, «օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք խաղատունը առաջին հերթին հարվածելու է հենց «Փարավոնին» ու զրկելու է նրան գրեթե մենաշնորհ ունեցող կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը որևէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է ամենաբարձր ստանդարտներով, և միևնույն դաշտում նրա հետ մրցելու համար անհրաժեշտ են ավելի բարձր ստանդարտներ, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբևէ»:

Դժվար է պնդել, իհարկե, թե նման որոշում Էռնեկյանը կայացրել է ինչ-որ քաղաքական դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում նմանատիպ հետևանքներ կլինեն, թերևս կասկածից վեր է»:

Լրահոս
0