Ձմեռային եղանակ

Առանց տեղումների, մի քիչ ջերմ եղանակ

30
Առաջիկա օրերին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 5 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ փետրվարի 9-11-ն ընկած հատվածում առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով: Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում փետրվարի 9-10-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում, փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հաջորդ օրերին՝ փետրվարի 9-11-ը սպասվում է ամպամածություն, սակայն էական տեղումներ չեն սպասվում:

 

30