Աշոտ Մարգարյան

Աշոտ Մարգարյանը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

166
(Թարմացված է 18:03 06.02.2017)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվար — Sputnik. Այսօր, վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանագրով Աշոտ Մարգարյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից։

Կարեն Կարապետյանի մյուս հրամանագրով Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Հրամանագրում, մասնավորապես ասվում է`

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Русская версия

166