Լուսիա Խիմենես Պեռնաս

Կուբացի կինը փնտրում է հայազգի հորը. Ուզում եմ իմանալ՝ նա կցանկանա՞ ճանաչել ինձ

11842
(Թարմացված է 18:04 07.02.2017)
Լուսիա Խիմենես Պեռնասը սովորական կուբացի է՝ անսովոր պատմությամբ: Միայն 40 տարեկանում առաջին անգամ բարձրաձայնում է իր հայ լինելու մասին ու ֆեյսբուքյան հսկայական տիրույթում հայտարարում՝ փնտրում է հորը:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի-Sputnik, Գոհար Սարգսյան. Սևանա լճի լուսանկարի ուղեկցությամբ Լուսիա Խիմենես Պեռնասը ֆեյսբուքում մի գրառում արեց՝ հպարտություն է ինձ համար, որ պատկանում եմ աշխարհի ամենահրաշագեղ երկու երկրներին՝ հնագույն Հայաստանին, որ իմ հոր երկիրն է, և չքնաղ Կուբային, որ ինձ մայրս է նվիրել: Այսքանը նա հայտնեց ֆեյսբուքյան տիրույթում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում արդեն Լուսիա Խիմենես Պեռնասը չակերտները բացեց՝ հեռակա սիրում է հորը, կարոտում նրան՝ երբևէ տեսած չլինելով:

Люсия Хименес Пернас
Личный архив Л.Хименес
Լուսիա Խիմենես Պեռնաս

1975 թվականի հունվարն էր: Լուսիայի 28-ամյա մայրն աշխատում էր Մոսկվայում՝ Կուբայի դեսպանատանը: Այնտեղ աշխատելու շրջանում կինն ապրել է «Վարշավա» հյուրանոցում, որտեղ ամիսներ անց հանդիպել է իր տարիքի հայ երիտասարդին ու սիրահարվել:

Լուսիային մայրը պատմել է՝ թվում էր, թե ամեն ինչ հիանալի էր, բայց անսպասելի խնդիրներ են առաջացել և Արմեն անունով հայ երիտասարդը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան, կուբացի կինն էլ՝ իր հայրենիք:

«Նրանք չկարողացան միմյանց փոխանցել իրենց տվյալները: Մայրս չգիտեր, որ հղի է, այդ մասին նա իմանում է Կուբա վերադառնալուց հետո: Ես ծնվել եմ 1976 թ. մարտի 14-ին: Մայրս միշտ ասել է ինձ, որ իմ հայրը հայ է եւ նրա անունն Արմեն է, բայց երբեք չի կարողացել հասկանալ նրա ազգանունը, որը մի թղթի կտորի վրա գրված պահպանել է մինչև այսօր»,-պատմեց Լուսիան:

Մայրը նրան մանրամասներ է պատմել, որոնց շնորհիվ Լուսիան հույս ունի գտնել հորը: Հայրն աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայում որպես տնտեսագետ կամ մաթեմատիկոս: Նա Մոսկվա է ժամանել 1975 թ-ի հունիսի 8-ին՝ կիրակի օրը, ցերեկը մնացել է «Վարշավա» հյուրանոցում:

Գիշերել է այնտեղ, իսկ հաջորդ օրը գնացել է Գիտությունների ակադեմիայի հյուրանոց եւ այնտեղ մնացել է 12-րդ հարկի 1212 սենյակում. Նա այդ ժամանակ 28 կամ 29 տարեկան է եղել:

Бумажка с подписью и почерком отца - единственное, что сохранилось у Люсии
Личный архив Л.Хименес
Հորից մնացած միակ հիշատակը՝ իր ձեռագրով ու ստորագրությամբ թղթի կտորը

«Գուցե Գիտությունների ակադեմիայում առկա է որևէ փաստաթուղթ, որը նա ստորագրել է, և այդպիսով հասկանանք նրա անուն-ազգանունը, և որոնումը դառնա ավելի արդյունավետ: Իսկ մյուս կողմից, ես գիտեմ, որ նա պետք է ունենա իր կյանքը և չեմ ուզում խնդիրներ առաջացնել, պարզապես ես ուզում եմ իմանալ՝ նա կցանկանա՞ ճանաչել ինձ կամ կապ պահպանել: Իսկ եթե ոչ, կլինի այնպես ինչպես նա է ցանկանում»,-ասաց Լուսիան:

Այս ամբողջ պատմության մեջ Լուսիա Խիմենես Պեռնասն առաջնահերթ մտածում է հոր մասին, հասկանում է, որ հոր համար էլ դժվար կլինի ընդունել, որ 40 տարի անց հայտնվում է մեկն ու ներկայանում նրան որպես դուստր, պատմում այնպիսի պատմություն, ինչպիսին իրենն է:

 

11842
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

17
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

17
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

264
(Թարմացված է 19:41 02.03.2021)
Հոր 60-ամյակի կապակցությամբ Գոհար Ավետիսյանը որոշել է անակնկալ մատուցել` նրան թանկարժեք մի նվեր մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։

«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։

Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։

Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

264
թեգերը:
դիմահարդար, տեսանյութ, ավտոմեքենա, հայր, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ
«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ