ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանից Ալինա Խաչատրյան անունով մի ուսանողուհի աշխարհի ամենաառաջադեմ համալսարաններից մեկում` Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանում, ուսումնասիրում է նեյրոգիտության (ուղեղի մասին գիտության) գաղտնիքները:
Նա հույս ունի, որ իր գիտելիքները կնպաստեն Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների բուժման ասպարեզում, այդ թվում՝ նաև Հայաստանում, որտեղ այս ոլորտը գրեթե զարգացած չէ:
Ալինան սովորում էր Հայաստանի փոքրիկ Մասիս քաղաքի սովորական դպրոցներից մեկում, այնուհետև ընդունվեց Դիլիջանի UWC դպրոցը: Սկզբում նա չէր հավատում, որ հնարավոր է հովանավոր գտնել և անվճար սովորել Դիլիջանում:
«Արդեն ընդունվելուց ես հասկացա, թե որքան է նա տարբերվում սովորական դպրոցներից: Դպրոցի առաջին սկզբունքներից մեկը բոլորին հավասարի նման նայելն է, ինտերնացիոնալ միջավայրում ապրելը: Այլազգի ներկայացուցիչների հետ շփումը թույլ է տալիս ավելի շատ բան իմանալ նրանց ավանդույթների, սովորույթների, մշակույթի մասին, ինչը ընդլայնում է մտահորիզոնդ: Սկսում ես հասկանալ, որ աշխարհն այդքան էլ փոքր չէ, որքան քեզ թվացել է առաջ», — ծիծաղով ասում է Ալինան:
Կրթության ձևաչափն էլ բացարձակ այլ է: Չկա «անգիր արեցիր-պատմեցիր» համակարգը, Դիլիջանի դպրոցի դասերին երեխաները քննարկում են նյութը: Նրա խոսքով` յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, կարիք չկա ինչ-որ բան անգիր անել:
Դեռ Դիլիջանի դպրոցում սովորելու ժամանակ Ալինան մի շարք բրիտանական համալսարաններ դիմեց, քանի որ հենց այնտեղ էր երազում սովորել:
«Ես հրավեր ստացա Լոնդոնից և Էդինբուրգից, սկզբում չէի կարողանում կողմնորոշվել՝ ուր գնամ, սակայն Անգլիայի մայրաքաղաք այցելելով՝ ես հասկացա, որ կրթությունս ավելի լավ է շարունակեմ ավելի փոքր քաղաքում` Էդինբուրգում: Բացի այդ, այստեղ ես կարող էի միանգամից երկրորդ կուրս ընդունվել», — ասում է Ալինան:
Աղջիկն արդեն կես տարի է այնտեղ է սովորում: Նա նեյրոգիտություն է ուսումնասիրում. Փորձում է իմանալ ինչպես է աշխատում մարդու ուղեղը, ուսումնասիրում է ուղեղի հետ կապված հիվանդությունները:
Ուսանողներին հնարավորություն է ընձեռնված գիտական ուսումնասիրություններ անցկացնել, շատ հնարավոր է, որ նրանք նույնիսկ որոշ բացահայտումներ կարողանան անել:
«Մեր դասախոսներն ամբողջ աշխարհում հայտնի գիտնականներ են, որոնք լուրջ գրքերի ու հետազոտությունների հեղինակներ են: Մենք կարող ենք ծանոթանալ մի շարք դեռ չհրապարակված աշխատությունների ու հետազոտությունների», — պատմում է Ալինան:
Հայաստանում ուղեղի ուսումնասիրությունը քիչ է զարգացած՝ հատկապես գիտական մակարդակում: Իսկ Էդինբուրգի նեյրոգիտության կենտրոնն աշխարհի ամենազարգացածներից է: Այնտեղ ուսումնասիրություններ են արվում այնպիսի հիվանդությունների բուժման վերաբերյալ, ինչպիսինն են Ալցհեյմերն ու Պարկինսոնը:
Դասավանդման տարբերությունները Հայաստանում և Էդինբուրգում ահռելի են, ասում է Ալինան: Նա նշում է, որ ի տարբերություն հայկական բուհերի մեծամասնության, Էդինբուրգի համալսարանում դասախոսություններն անգիր չեն անում: Այն ինչ տալիս են բանավոր, կա նաև սլայդերի վրա: Մեծ ժամանակ է հատկացվում նաև փորձերին` շաբաթական 3-4 ժամ:
Բացի այդ, որպեսզի ուսանողները «չքնեն դասախոսությունների ժամանակ» նրանք անընդհատ առցանց թեստերի են պատասխանում տվյալ առարկայից, ինչը թույլ է տալիս դասախոսին հասկանալ, թե որքան լավ է ուսանողը սերտել առարկան:
«Մեծամասամբ մենք ոչ թե գրքեր ենք կարդում, այլ գիտական հոդվածներ, ուսումնասիրություններ, որոնք կատարվել են վերջին տարիներին, որպեսզի քայլենք ժամանակին համընթաց: Այսինքն՝ մենք շարունակում ենք աշխատել արդեն դրանց վրա, ոչ թե 70-ականների, 80-ականների կամ նույնիսկ 2000-ականների տեղեկատվության», — ասում է Ալինան:
Նա խոստավանեց, որ մի անգամ իգական սեռի մկների վրա ալկոհոլի ազդեցության ուսումնասիրության գրաֆիկում անճշտություն է հայտնաբերել: Մինչ այդ ոչ ոք չէր նկատել սխալը, պարզվեց, որ նա ճիշտ էր: Ալինան, դասախոսի հետ միասին, գրեց ուսումնասիրության հեղինակներին, որից հետո այնտեղ փոփոխություններ արվեցին:
Էդինբուրգի համալսարանում ուսանում է շուրջ 50000 մարդ: Նրանց թվում կան նաև հայեր: Ալինան ճանաչում է նրանցից ութին:
«Հայեր քիչ կան: Երբ ես ծանոթացա ղեկավարիս հետ, նա ասաց, որ ես առաջին հայն եմ իր պրակտիկայում: Իսկ նա այնտեղ աշխատում է արդեն 23 տարի», — ասում է Ալինան:
Ալինան ցանկանում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան: Դիլիջանի դպրոցում և Էդինբուրգում նրան սովորել հաջողվեց Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության և Մասիսի զարգացման հիմնադրամի շնորհիվ, դրա համար հայրենիք վերադառնալուն նա առանձնահատուկ նշանակություն է տալիս:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։


