Համակարգիչ

Անեծք, թե՞ անզգուշություն. ինչո՞ւ են կոտրում սոցցանցերի էջերը

63
(Թարմացված է 17:13 30.01.2017)
Հայաստանում նշվող տոների ժամանակ, հատկապես բանակի կազմավորման օրը (հունվարի 28) ադրբեջանական ցանցահեններն ակտիվանում են։ Այս անգամ նրանք Facebook սոցցանցի հայ օգտատերերի ավելի քան 3000 էջ են կոտրել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանը կիբեռհանցագործության թիրախ է դառնում, քանի որ համացանցի ակտիվ օգտատերերի քանակը երկրում արդեն անցել է 2 միլիոնը, լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` մինչև 2016 թվականը օգտատերերի հայկական շուկան չի հետաքրքրել ցանցահեններին, քանի որ ակտիվության մակարդակը ցածր էր։

«Եթե նախկինում ադրբեջանցի հաքերները հարձակում էին գործում պետական կառույցների կայքերի վրա, ապա այսօր նրանց հետաքրքրում են սոցցանցերից օգտվողների էջերը։ Այսինքն, ազգությամբ հայերն ու Հայաստանի օգտատերերը թիրախ են դարձել սոցցանցերում», — ասաց փորձագետը։

Մարտիրոսյանը նշեց, որ ադրբեջանական ցանցահենները շատ են սիրում սխալ տեղեկությունը ներկայացնել որպես իրողություն։ Փորձագետի խոսքով` սա հայ օգտատերերի գլխավոր «գլխացավանքն» է։

Բացի այդ, Հայաստանը վերջին տարիներին կիբեռհանցագործությունների է ենթարկվում մի շարք այլ պետությունների հետ զուգահեռ, և դա արդեն կապ չունի Ադրբեջանի հետ։

Բացի արտաքին սպառնալիքներից, ինչպես նշեց մեդիափորձագետը, կան նաև ներքին սպառնալիքներ։

«Ներքին շուկայում նույնպես հարձակումներ են լինում։ Մենք արդեն բախվել ենք նման դեպքերի 2013-2014 թվականներին։ Գոյություն ունեն այսպես կոչված հաքերների «սև շուկաներ», և կարելի է հանգիստ օգտվել օտարերկրյա հաքերների ծառայություններին», — ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող են հարձակումներ լինել երկրի ներսում։

Մարտիրոսյանը հերթական անգամ կոչ արեց փոխել սոցցանցերի գաղտնաբառերը և ընտրել ավելի բարդ կոմբինացիաներ, տարբեր ծառայությունների համար նույն գաղտնաբառը չօգտագործել, ինչպես նաև ստուգել ու սքանավորել համակարգիչները հակավիրուսային ծրագրերով։

«Չի կարելի գաղտնագրի համար օգտագործել անվան առաջին տառերը, հեռախոսահամարները կամ կենդանիների անուններ։ Այս ամենը խոցելի են դարձնում ձեր էջերը», — բացատրեց նա։

Պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես պաշտպանվեն «ցանցային անհաջողակները», որոնց էջերը կոտրում են, անկախ ամենադժվար գաղտնագիր ընտրելուց, Մարտիրոսյանը նշեց, որ պետք է «մաքրել» համակարգիչը և ոչ միայն։

«Այո, կա օգտատերերի նման կատեգորիա։ Նրանք ինձ էլ են գրում այն մասին, որ նրանց էջը օրական երեք անգամ կոտրում են։ Նշանակում է, որ օգտատիրոջ համակարգչում վիրուս կա, նա անընդհատ փոխում է գաղտնաբառը, որն ամեն անգամ հասանելի է դառնում չարագործների համար», — ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` մինչև համակարգիչը «չմաքրվի», այդ խնդիրը չի վերանա։ Կամ էլ, ինչպես կատակով նշեց փորձագետը, նման օգտատերերին պարզապես աչքով են տվել կամ անիծել են։

Русская версия

63
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

3
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

3
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Երեխաներ

4 և ավելի երեխաներ. Հայաստանը բազմազավակ ընտանիքների մասին օրենք կունենա

32
(Թարմացված է 17:42 03.03.2021)
Նախարար Առաքելյանի մեկնաբանմամբ` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։

«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:

Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը

Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:

32
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Հայաստան, բազմազավակ ընտանիք, Օրենք, երեխա
Ըստ թեմայի
Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է
Պետությունը կաջակցի պատերազմում զավակ կորցրած ծնողներին նորից երեխա ունենալ