Ծիծեռնակաբերդ

Իսրայելցի գիտնականները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

28
Իսրայելում չկա մեկը, որը չգիտի Հայոց ցեղասպանության մասին և անհրաժեշտ չի համարում ընդունել այն։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական բնույթ է կրում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի միջև գոյություն ունի սերտ անտեսանելի կապ, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

«Եթե չլիներ 20-րդ դարի Հայոց ցեղասպանությունը, հնարավոր է, չլիներ Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը։ Ցավոք սրտի, յուրաքանչյուր նման ողբերգությունից հետո մարդկությունը հայտարարում է համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սիրիայում մինչև հիմա մարդիկ են զոհվում միայն այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են», — ասաց Մանուկյանը։

Сурен Манукян. П/к посвященная международному дню памяти жертв Холокоста
© Sputnik/ Asatur Yesayants
Սուրեն Մանուկյան

Նրա խոսքով` Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը թույլ է տալիս գալիք սերունդներին դաստիարակել մարդասիրության ոգով, օգնել հաղթահարել անցյալի հետևանքները։

Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը քաղաքական պատճառներով։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանն Իսրայելի գլխավոր արտաքին քաղաքական գործընկերներից են։ Սակայն պետք է հիշել, որ կյանքում ամեն ինչ փոխվում է։ Դրա վառ ապացույցը Գերմանիան է, որը 2016թ-ի հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։

Մանուկյանը կարծում է, որ մենք չպետք է կանխակալ վերաբերմունք ունենանք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստը չճանաչելու հարցում։

«Չկա մի հրեա, որը կհերքեր Հայոց ցեղասպանության փաստը, իսկ իսրայելցի գիտնական ցեղասպանագետները մշտապես խոսում են համաշխարհային հանրության կողմից այդ փաստը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Սակայն քաղաքականությունը, ավաղ, թելադրում է իր օրենքները»,-, նշեց նա։

«Եթե աշխարհը մոռացության մատնի Հայոց ցեղասպանությունը, անպայման կհայտնվեն մարդիկ, որոնք կցանկանան մարդկության դեմ կատարել նոր հանցագործություններ։ Ցեղասպանությունը մեր չսպիացող վերքն է», — ասաց Մանուկյանը։

Рима Варжапетян. П/к посвященная международному дню памяти жертв Холокоста
© Sputnik/ Asatur Yesayants
Ռիմա Վարդանյան

Նրա հետ համակարծիք է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։ Նա գտնում է, որ անցյալի ողբերգությունների մասին հիշատակելը կօգնի կանխել նոր աղետները։

Խոսելով հայերի սակավաթիվ լինելու մասին` Վարժապետյանը նշեց, որ պետք է հիշել, թե քանի երեխա լույս աշխարհ չի եկել ցեղասպանության պատճառով։ Դա վերաբերում է նաև հրեաներին։

Այսօր Հայաստանում ապրում է մոտ 700-800 հրեա: Հրեաների մեծամասնությունն այստեղ է հայտնվել խառնամուսնությունների արդյունքում: Համայնքում գործում է նաև կիրակնօրյա դպրոց, որտեղ բոլոր ցանկացողները կարող են եբրայերեն սովորել: Համայնքն ամեն ամիս թողարկում է իր թերթը:

Հայաստանում ամեն տարի հիշում են Հոլոքոսթի անմեղ զոհերին։ Այս տարի, ավանդույթի համաձայն, հրեաները և հայերն հավաքվել են հուշարձանի մոտ, որը հիշեցնում է մեզ երկու ժողովուրդների ապրած մեծագույն ողբերգության մասին։

Русская версия

28