Դավիդ Գրիգորյան

Էրեբունին նոր թաղապետ ունի

904
(Թարմացված է 20:41 27.01.2017)
Երևանի Էրեբունի վարչական շրջանը նոր ղեկավար ունի։ Նրան այսօր ներկայացրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի —Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:

Тарон Маргарян представил нового руководителя административного округа Эребуни Давида Григоряна
Yerevan Municipality
Տարոն Մարգարյանը ներկայացրել է Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանին

«Քաղաքապետարանի աշխատակազմն աջակցելու է վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանն ու համատեղ ուժերով լուծումներ է տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս առկա են Էրեբունիում», — նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հաջողություններ մաղթել վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանին:

904