Զինվորական գլխարկ

Պարզվել է կուրսանտի մահվան պատճառը

225
(Թարմացված է 19:07 27.01.2017)
Պարզվել է երեկ մահացած ժամկետային զինծառայող Սարգիս Ափինյանի մահվան պատճառը։ Ըստ դատաբժիշկների՝ Ս.Ափինյանի մոտ ախտորոշվել է սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Վարույթն իրականացնող մարմինը ստացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը։ Ըստ դատաբժիշկների՝ Ս.Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

225