00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանավորին պատժելու համար պատժում են նրա ընտանիքին

© Sputnik / Asatur Yesayants Арсен Мкртчян в гостях у радио Sputnik Армения
Арсен Мкртчян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Արսեն Մկրտչյանն ահազանգում է` Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի ընտանիքը մնացել է սոված ու անօգնական: Փաստաբանի ահազանգերին ի պատասխան` դատավորներն ու քննիչներն աչքերով վեր են մատնանշում:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի գործի նախաքննության ընթացքում աղաղակող խախտումներ չեն եղել, բայց առաջին իսկ օրվանից նկատվել է այս գործով անցնող անձանց նկատմամբ անիմաստ դաժանություն: Այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում լրագրողներին հայտարարեց Հովհաննես Պետրոսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Митинг оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване. Жирайр Сефилян - Sputnik Արմենիա
Ժիրայր Սեֆիլյանի նամակը. նա պահանջներ է ներկայացնոււմ իշխանությանը

«Հովհաննես Պետրոսյանի դեպքում ստացվել է այնպիսի վիճակ, որ կալանավորվել է ընտանիքի միակ կերակրողը, ով ունի անչափահաս երեխա, կին և տարեց մայր,- ասաց փաստաբան Մկրտչյանը՝ հորդորելով իրավիճակը գնահատել ոչ թե քաղաքական, այլ զուտ մարդասիրական տեսակետից,– փաստորեն մայիսի 31-ից առ այսօր՝ 8 ամիս, անձը գտնվում է կալանքի տակ, և իր ընտանիքն ընդհանրապես զրկված է ապրուստի որևէ միջոցից»:

Հովհաննես Պետորսյանի ընտանիքի վիճակն էլ ավելի է ծանրացել, երբ նրա մայրը երկու անգամ ուղեղի կաթված է տարել և հիմա, անկողնային վիճակում, մնացել է առանց անհրաժեշտ բուժօգնության:

Sputnik Արմենիան այցելել է Պետրոսյանների բնակարան ու զրուցել նրա մորաքրոջ հետ, ով այժմ միակն է, որ ինչ-որ չափով կարողանում է օգնել ծանր սոցիալական պայմաններում հայտնված ընտանիքին ու խնամել անկողնային տարեց կնոջը:

«Ընտանիքի միակ հույսը, աշխատող ձեռքը Հովիկն է եղել, որ հիմա բանտում է: Այս հիվանդին տնային պայմաններում բուժել հնարավոր չէ: Զանգահարել ենք շտապ օգնություն, եկել են և ասել, որ մուծումներ պետք է անենք, հնարավորություն չունենք մուծելու: Արդեն երրորդ օրն է, որ երեխայի համար ո՛չ կաթ ենք կարողանում գնել, ո՛չ մածուն: Հնարավորություն չունեն ապրելու, անհնար է, տանջանքով, չարչարանքով, հարազատների, հարևանների օգնությամբ մի կերպ գոյատևում են»,- պատմում է կալանավորված Հովհաննես Պետրոսյանի մորաքույրը:

ՔԴՕ 140-րդ հոդվածով նախատեսված է, որ եթե վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով անաշխատունակ անձինք մնացել են առանց խնամքի և ապրուստի միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավոր է ապահովել վարույթն իրականացնող մարմինը: Օրենքի այս դրույթը, սակայն, Պետրոսյանների ընտանիքի նկատմամբ չի կիրառվում: Իսկ փաստաբանի միջնորդությունները՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, դատարանը պարբերաբար մերժում է:

«Ես ասել եմ, որ այս երեխան ուտելու կարիք ունի, ասել եմ, որ այս 140 հոդվածով դուք պարտավոր եք պետական բյուջեից աջակցություն տրամադրել: Դատարանում ես այս հարցը բարձրացրել եմ, մի անգամ նույնիսկ դատավորին ասացի՝ դուք կին եք, դուք գիտեք, թե սոված երեխան ինչպես է լաց լինում: Այնպիսի տպավորություն է, որ քեզ չեն լսում: Ու յուրքանչյուր որոշում կայացնող ասում է՝ «դե, գիտեք այս գործով…» ու աչքերը վեր է բարձրացնում»,- ասում է Հովհաննես Պետրոսյանի շահերի պաշտպանը:

Իշխող հանրապետական կուսակցությանն անդամակցող փաստաբանն անթույլատրելի է համարում այս քրեական գործին քաղաքական աստառ տալը և ուզում է հավատալ, որ գոնե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գլխավոր դատախազությունում կորոշեն փոխել Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, հատկապես, որ, փաստաբանի խոսքով, նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին, և գործն առաջիկայում կուղարկվի դատարան:

Լրահոս
0