00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Շմայսի համար գործ է բացվել, իսկ ադրբեջանական երազանքը Երևանում է

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հունվարի 20–ի մամուլի տեսությունը։

Հայկական ժամանակ. «Դեռ չի հաջողվել»

Թերթի տեղեկություններով`նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել Սերժ Սարգսյանին համոզել` իրեն ՀՀԿ փոխնախագահ և նախընտրական շտաբի պետ նշանակել։ Դրա համար էլ նա երեկ` 2017 թվականի ՀՀԿ ԳՄ առաջին նիստին չի մասնակցել։

«Երեկ մամուլում հրապարակում կար, որ Աբրահամյանը կարող է քաղաքականությունից դուրս գալ և ՀՀԿ-ի ցուցակով, ռեյտինգային ընտրակարգով չմասնակցել ընտրություններին։ Նա ցանկանում է համամասնական ցուցակում առաջատար դիրք զբաղեցնել։ Եթե մոտ ապագայում նրան չհաջողվի իր քաղաքական ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանից հավաստիացում ստանալ, ապա ընտրությունների ժամանակ նա ոչ թե ՀՀԿ-ի, այլ իր խնամի Ծառուկյանի կազմած դաշինքի օգտին կաշխատի»,-գրում է թերթը։

Ժամանակ. «Դեմ է եղել»

Թերթը տեղեկություններ ունի ՀՀԿ ԳՄ նիստի կուլիսներից։

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը մերժել Սերժ Սարգսյանին

«Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից։ Նա ասել է, որ բոլորն էլ վատ են աշխատում, որի պատճառով ՀՀԿ վարկանիշը գնալով իջնում է։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Կարեն Կարապետյանի նշանակումն էլ առանձնապես չփրկեց կուսակցությանը։ Բոլորի համար ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը նախկին էնտուզիազմը չունի։ Ի դեպ, անդրադարձ է եղել նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը դեմ է եղել Ծառուկյանի վերադարձին։ Բայց այլևս որևէ բան փոխել հնարավոր չէ։ Սակայն թիմակիցներին վստահեցրել է, որ Ծառուկյանը դիմակայության չի գնալու»,-գրում է թերթը։

Հրապարակ. Ընտրություններին ընդառաջ ակտիվացող լրատվական կայքերը

Ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ լրատվական դաշտում ևս փոփոխություններ են ընթանում։

«Ոմանք արագ գրանցում ու վաճառքի են հանում առցանց լրատվական կայքեր, որոնք չեն զբաղվում դասական լրատվության ստեղծմամբ և չունեն վարկանիշ, սակայն կարող են նախընտրական քարոզչություն իրականացնել և որոշակի դերակատարում ունենալ։ Նորաստեղծ բիզնես-կայքերն իրար նման են դիզայնով և ծախսված ռեսուրսների քանակով, ինչը խոսում է այն մասին, որ հիմքը նույն «շաբլոնն» է։ Դրանց արժեքն էլ տատանվում է 100-150 հազար դրամի շրջանակում»,-գրում է թերթը։

Չորրորդ իշխանություն. «Շմայսի համար գործ է բացվում»

Թերթի տեղեկություններով` հնարավոր է, որ ԵԿՄ-ում առաջիկայում քննարկվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին այդ կառույցից հեռանալու հարցը, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն այն կարծիքին է, որ ԵԿՄ-ում որևէ մեկը չի կարող ընդդիմադիր լինել ու քննադատել Սերժ Սարգսյանին։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
ԼՂՀ վարչապետի խոսնակը դատապարտում է Մանվել Գրիգորյանի արարքը

«Կարծում ենք, որ այս իրավիճակում իր վճռական խոսքը պիտի ասի մեկ այլ կարկառուն երկրապահ` Առաքել Մովսիսյանը։ Եթե հիշում եք` ընդամենը մի քանի ամիս առաջ նա հրապարակավ հայտարարեց, որ պատրաստ է, այսպես ասենք, սեռական ոտնձգություններ կատարել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վատ բան կասեն Սեյրան Օհանյանի հասցեին։ Այնպես որ, եթե նա իր տեսակետը չի փոխել, ԵԿՄ վարչությունը պիտի լավ մտածի` Սեյրան Օհանյանին այդ կառույցից հեռացնելուց առաջ»,-գրում է թերթը։

«Ազգ». «Ադրբեջանի նոր հրամայականը` «Էրիվան.թաքցրած ճշմարտություններ» վավերագրական ֆիլմը տարածել արտերկրում

Թերթի լրագրողը կարծում է, որ երիտասարդներին ֆաշիստական գաղափարախոսությամբ սնող մեր հարևան պետության` Ադրբեջանի մասին պիտի բարձրաձայնել եվրոպական հնարավոր բոլոր ամբիոններից։ Սա այն դեպքում, երբ հակամարտության գիտակները ուսուցանում են` փոխզիջման գնացեք, լեզու գտեք։

Այն ընթացքում, երբ Իլհամ Ալիևը հայտարարում է խաղաղ ճանապարհով Երևան հասնելու մասին, իսկ մենք միայն կատակում ենք, ադրբեջանական քարոզչությունը լուրջ քայլեր է ձեռնարկում, նկարահանում է հակահայկական ֆիլմեր, թողարկում հոդվածներ և այլն։

«Միջազգային կառույցներին պետք է հուշել այցելել Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կայքէջը, ուսումնասիրելուց հետո պարզ կդառնա, որ ռասիստական քարոզչական այս հարթակը մեր անվտանգությանն է սպառնում։ Փաստ, ապացույց` ինչքան ուզես. ատելություն քարոզող հոդված-ելույթների ստվար թղթապանակը Բաքուն ամեն օր ավելի է բեռնում։ Նույն տիրույթում իրազեկ ենք դառնում, որ դեկտեմբերի 21-ին Բաքվում կայացել է «Էրիվան.թաքցրած ճշմարտություններ» եռալեզու` ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն վավերագրական ֆիլմի շնորհանդեսը»,-գրում է թերթը։

 

Լրահոս
0