00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակի երկրաշարժի հետքերով. ռուս կինը 28 տարի փնտրում էր հայ ընկերուհուն

© Личный архив Гоар и Ольга
Гоар и Ольга - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի խմբագրակազմը 2 ամսվա որոնումներից հետո կարողացել է գտնել ռուս կնոջ ընկերուհուն:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Սպիտակի երկրաշարժից 28 տարից անց Sputnik Արմենիան գտել է Արխանգելսկում բնակվող Օլգայի մտերիմ ընկերուհուն, որի հետ ծանոթացել ու մտերմացել էր համալսարանական տարիներին, բայց 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո կապը խզվել էր:

Նոյեմբերի սկզբին մենք նամակ ստացանք հեռավոր Արխանգելսկից: Պյոտրը կարդացել էր բժիշկ Կուդզաևի ու նրա հիվանդների պատմությունը և որոշել էր դիմել մեր օգնությանը:

28 տարի անց... Գտնված երազ - Sputnik Արմենիա
28 տարի անց... գտնված երազը

«Իմ կինը` Օլգան, կորցրել է համալսարանական ընկերուհուն` Գոհարին (ծննդավայրը` Սպիտակ, ծննդյան ամսաթիվը՝ մոտավորապես 1954-58): Կապը խզվել է 1988 թվականի երկրաշարժից հետո: Վերջին անգամ նրան բացիկ էր ուղարկել Կիրովականի հասցեով: Բացիկը հետ էր եկել Ստեփանավանի փոստային բաժանմունքի կնիքով՝ «հասցեատերը չի հայտնաբերվել» գրությամբ: Խնդրում եմ օգնեք գտնել նրան…»:

Երբ մենք կապ հաստատեցինք Պյոտրի հետ, նա ավելացրեց, որ Գոհարը սովորել է Մոսկվայի Կոսիգինի անվան տեքստիլի համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետում, դիպլոմը պաշտպանել է 1978 թվականին: Հենց այնտեղ էլ ընկերացել է Պյոտրի ապագա կնոջ` Օլգայի հետ:

«Գոհարը թողել էր Սպիտակի տան հասցեն, որտեղ ապրում էին նրա ծնողները, իսկ ինքը համալսարանի տված ուղեգրով տեղափոխվել էր Կիրովական: Երբ նա վերադարձավ հայրենիք ու աշխատանքի անցավ, մենք սկզբնական շրջանում բացիկներ էինք ուղարկում իրար Մարտի 8-ին, Նոր տարուն: Հունվարի 17-ին նրա ծննդյան օրն է ու Տատյանայի օրը», — ասաց Պյոտրը:

Տարիներ անց, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանը թափ հավաքեց, Պյոտրն ու Օլգան փորձեցին Գոհարին գտնել սոցցանցերում, բայց ապարդյուն:

«Գուցե նա ազգանունն է փոխել և այժմ ամուսնու ազգանունն է կրում: Չեմ ուզում վատ բան մտածել»,- ասաց Պյոտրը:

Զրույցի ընթացքում նա հիշեց, որ երկրաշարժից մի քանի ամիս առաջ Գոհարը հայտնել էր, որ ամուսնանում է, բայց օրը դեռ պարզ չէր: Ասել էր ազգանունը փոխելու մասին, բայց կոնկրետ ազգանունը չէր ասել՝ «թող լինի, նոր կասեմ»:

Город Спитак после землетрясения - Sputnik Արմենիա
Երիտասարդ տարիների բարեկամություն. հայ և ռուս ընկերները 40 տարի անց գտան իրար

Մենք որոնումները սկսեցինք Սպիտակից, պարզեցինք, որ մեզ հայտնի ազգանունով մարդիկ կան, բայց նրանց ազգանվան մեջ մի տառի տարբերություն կա: Կապ հաստատելով այդ տոհմի ներկայացուցիչների հետ՝ մենք պարզեցինք, որ փոքրիկ քաղաքում միայն նրանք են այդ ազգանունը կրում: Ազգանունը ճշտեցինք, բայց
ճշտված ազգանունով որոնումները նույնպես հաջողությամբ չպսակվեցին: Այդ ազգանունով մի կնոջ գտանք, բայց պարզվեց, որ նա Գոհարը չէ:

Փորձեցինք փնտրել Սպիտակի անձնագրային բաժնում, կրկին անարդյունք: Թվում էր, թե նրան գտնելու այլևս ոչ մի հույս չկա, բայց հանկարծ անսպասելի լուր ստացանք:

Դեռ փնտրտուքի սկզբում մենք հարցում էինք ուղղել Մոսկվայի համալսարան, որտեղ ուսանել էր Գոհարը: Նրանք պատասխանեցին մեկ ամիս անց, բայց այդ պատասխանը օգնեց իմանալ աղջկա հայրանունը: Նոր որոնումներն արդեն արդյունք տվեցին:

Սկզբում մենք գտանք Գոհարի աղջկան, և նա հաստատեց, որ մայրը սովորել է Մոսկվայում: Իսկ վերջնական կասկածները ցրվեցին այն ժամանակ, երբ մենք կապ հաստատեցինք հենց Գոհարի հետ:

Պարզվեց, որ մեր ունեցած որոշ տվյալներ ճիշտ չէին՝ սխալ էր ծննդյան օրն ու ծննդավայրը: Գոհարը ծնվել և ապրում է Կիրովականում:

28 տարի առաջ ընդհատված կապը վերահաստատվեց…

© Личный архив Գոհարն ու Օլգան
Гоар и Ольга  - Sputnik Արմենիա
Գոհարն ու Օլգան

Sputnik Արմենիան շարունակում է փնտրել այն մարդկանց, որոնք կորցրել են միմյանց ավերիչ երկրաշարժի, ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով կամ պարզապես հանգամանքների բերումով։

Հեռ. +37460509575 / + (37410) 600-131

E-mail: d.galstyan@sputniknews.com / info@sputnik.co.am

Русская версия

Լրահոս
0