00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Նոր տարի. պատմություն և ավանդույթներ

© Sputnik / Asatur YesayantsНовый год
Новый год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 13–ի լույս 14–ի գիշերը Հին նոր տարին նշելու ավանդույթը պահպանվել է շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում։ Ամանորը կրկնակի նշելը հին պատմություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Այսօր կեսգիշերին շատ ընտանիքներում կնշեն Հին նոր տարին։ Սովորական մարդկանց համար սա գավաթ բարձրացնելու և միմյանց շնորհավորելու առիթ է, իսկ հայկական եկեղեցու և ազգագրագետների համար` վաղեմի ժամանակներից պահպանված հետաքրքիր ավանդույթ։

«Տոնը կարևոր հասարակական երևույթ է, որը կոչված է մարդկանց շեղել միապաղաղ առօրյայից։ Այնուամենայնիվ, մենք չպետք է մոռանանք նաև դրանց իրական նշանակությունն ու իմաստը», — Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱզգագրագետ Սվետլանա Պողոսյան
Светлана Погосян  - Sputnik Արմենիա
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյան

Հունվարի 1-ից օրացույցային տարին սկսելը սահմանվել է դեռ մ.թ.ա. 45թ-ին, զորահրամանատար և կայսր Հուլիոս Կեսարի կողմից։ Հունվար ամիսն իր անունը ստացել է անտիկ աստված Յանուսի պատվին։ Այդպես Կեսարը գործածության մեջ է դրել Հուլիան օրացույցը, որը հիմնական է դարձել աշխարհի շատ երկրներում` ընդհուպ մինչև 1582թ.։

XVI դարում գիտնականները նկատել են, որ հուլիական օրացույցի անճշտությունների պատճառով յուրաքանչյուր 128 տարին մեկ մի ավելորդ օր է մնում։ 1582թ-ին Հռոմի պապ Գրիգորի 13-րդի որոշմամբ գրեթե բոլոր երկրներն անցել են Գրիգորյան կամ նոր տոմարով օրացույցի։ Հուլիան կամ Հին և Գրիգորյան կամ Նոր օրացույցների միջև տարբերությունը կազմում է 13 օր։

Նման տարբերությունը կպահպանվի մինչև 2100թ-ի մարտի 14-ը, քանի որ այն Գրիգորյան օրացույցով ոչ նահանջ տարի է (այս տարին բաժանվում է 4-ի և 100-ի, բայց չի բաժանվում 400-ի)։ Դրանից հետո տարբերությունը կկազմի արդեն 14 օրացույցային օր։

Ռուսաստանը և Հայաստանն ընդունել են Գրիգորյան օրացույցը 1918թ-ին, սակյան նույնիսկ տասնամյակներ անց Նոր տարին ինչպես նոր, այնպես էլ հին տոմարով նշելու ավանդույթը չի սպառել իրեն։

Вардавар, Преображение Господня - Sputnik Արմենիա
Հայաստանում նշվում է Վարդավառը` Քրիստոսի Պայծառակերպության տոնը

«Նոր տարին ամենանշանակալի տոներից է։ Դրա իմաստը ոչ այնքան ճոխ խնջույք կազմակերպելու մեջ է, որքան հոգևոր մաքրման։ Հնում մարդիկ փորձել են տոնի նախաշեմին կարգի բերել մտքերը, հոգեպես մաքրվել», — ասաց Պողոսյանը։

Նոր տարին լայնորեն հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբին։ Աստիճանաբար ձևավորվել է նաև տոնելու ավանդույթը։ Եթե այսօր գրեթե ոչ ոք չի հետևում նախածննդյան պահքին, և ամանորյա սեղանին դրվում են մսից պատրաստված ուտելիքներ, ապա հնում բոլորովին այլ էր։ Մոռացվում է նաև տոնի իրական նշանակությունը` միմյանց հետ կիսվել ունեցածով։

«Եկեղեցին չի նշում Նոր տարին հին տոմարով, չէ՞ որ այսօր հայկական քրիստոնեական աշխարհում մեծ տոն է` Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը, սակայն դա չի նշանակում, որ մենք արգելքներ են սահմանում ժողովրդի մեջ արմատացած սովորույթների և ավանդույթների վրա»,- բացատրեց Եսայի քահանա Արթենյանը` պատմելով նաև Անվանակոչության տոնի ծագման մասին։

Հիսուսի ծնունդից ութ օր հետո Քրիստոսի ծնողներ Մարիամը և Հովսեփը, Հին կտակարանի օրենքի համաձայն, կատարել են թլպատման ծես, որը նախատեսված էր արական սեռի բոլոր նորածինների համար, և նրան անվանել են Հիսուս, ինչը նշանակում է Փրկիչ։

© Sputnik / Asatur YesayantsԵսայի քահանա Արթենյան
Иерей Есаи Артенян - Sputnik Արմենիա
Եսայի քահանա Արթենյան

Ավանդույթի համաձայն` հունվարի 12-ի երեկոյան և հունվարի 13-ի առավոտյան բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվում է պատարագ` ի պատիվ Անվանակոչության։

Քահանան կարծում է, որ ժողովուրդը շատ տոներ պատշաճ կերպով չի նշում, որովհետև խորհրդային շրջանում մարդու հետ եկեղեցու կապը զգալիորեն թուլացել էր։ Սակայն վերջին տարիներին կա դրական դինամիկա, երբ հավատացյալի համար մոմ վառելն արդեն ձևականություն չէ։ Նրանք իմաստավորված են գալիս եկեղեցի։

Русская версия

 

Լրահոս
0