Գևորգ Վարդանյան

Ինչպես գյումրեցիների «բայ–բայ»–ը հոգու երաժշտություն դարձավ հետախույզի համար

237
(Թարմացված է 18:10 10.01.2017)
Միջազգային ահաբեկչությանը հակազդելու հարցերի փորձագետ, փոխգնդապետ Մարինա Մկրտչյանն ավելի քան երկու տասնամյակ աշխատել է անվտանգության մարմիններում։ Գործընկերոջ` հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան հերթական տարելիցի կապակցությամբ նա հիշում է լեգենդար «Ամիրին»։

Մարինա Մկրտչյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Марина Мкртчян
© Photo : РЦНК
Մարինա Մկրտչյան

Առաջին հերթին նշեմ, որ Գևորգ Վարդանյանի գործունեությունն անբաժանելիորեն կապված է նրա կնոջ` Գոհար Վարդանյանի հետ։ Ամուսնական այս զույգը ժամանակակից հետախուզության պատմության մեջ իր անջնջելի հետքն է թողել. նրանք ավելի քան 45 տարի աշխատել են մոտավորապես 100 երկրում և ոչ մի անգամ չեն ձախողվել։

Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։

Այդ իրադարձությունները հիմք հանդիսացան «Թեհրան-43» ֆիլմի նկարահանման համար։ Գևորգ Վարդանյանն այս ֆիլմի մասին խոսում էր բարեհաճ հեգնանքով։ Ասում էր, որ ֆիլմում կան նաև ճշմարիտ պահեր. երբ գերմանացի դիվերսանտները փորձում են անցնել ջրանցքը և ահաբեկչություն իրականացնել Չերչիլի ծննդյան օրը` նոյեմբերի 30-ին։

Իսկ մնացածը, նրա խոսքով, չափազանցված էր` Ալեն Դելոն, Փարիզ, ավազակներ, գեղեցկուհիներ։ Գոհար Վարդանյանն էլ իր հերթին նշում էր, որ այն ժամանակ Թեհրանը խղճուկ տեսք չուներ. ծաղկուն ու գեղեցիկ քաղաք էր։

Վարդանյանները ճանաչում էին Իգոր Կոստալևսկուն, որը ֆիլմում մարմնավորել էր խորհրդային հետախույզին։ Գևորգ Վարդանյանի խոսքով` Կոստալևսկին հաճախ էր կրակում ֆիլմում, իսկ հետախույզը հետախույզ չէ, երբ սկսում է զենք կիրառել։ «Այնտեղ, որտեղ սկսվում է կրակոցը, ավարտվում է հետախուզությունը»,- ասում էր մեր լեգենդար գործընկերը։

Հայրենական մեծ պատերազմից հետո ամուսինները դեռ երկար տարիներ աշխատում էին արտասահմանում։ Վերջին գործուղումից նրանք վերադարձան 1986 թվականին։ Այդ ժամանակ էլ Գևորգ Վարդանյանը ստացավ արժանի պարգևը` Խորհրդային Միության հերոսի ոսկե աստղը։

Կյանքի վերջին տարիները լեգենդար հետախույզն անցկացրեց Մոսկվայում, բայց նույնիսկ մեծ տարիքում նա ձեռքերը ծալած չնստեց։ Թոշակի անցնելուց հետո Գևորգ Վարդանյանն ակտիվորեն համագործակցում էր արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպում երիտասարդ գործընկերների հետ և նրանց փոխանցում իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանը չմոռացավ նաև հայրենիքի` Հայաստանի մասին։ Նրանք երկուսն էլ շատ էին սիրում Երևանը։ Ամեն տարի հայրենիք էին գալիս ու հանդիպում երիտասարդ հայ մասնագետների հետ ։

Մի հետաքրքիր դրվագ եմ հիշում նրանց կյանքից։ Գևորգը պատմում էր, որ արտասահմանում աշխատելու ընթացքում պետք է թաքցնեին իրենց հայ լինելը։ Մի անգամ հյուրանոցներից մեկի վերելակ մտան երկու երիտասարդ, խոսեցին Գյումրու բարբառով և սկսեցին քննարկել Գևորգին, որն արտասահմանցի գործարարի նման էր հագնված։ Գևորգի խոսքով` քննարկեցին ոտքից գլուխ, իսկ հետախույզը սկսեց վայելել այդ զրույցը, որովհետև այդ պահին ավելի քաղցր բան չկար նրա համար։

Հետախույզն իրեն մատնելու իրավունք չուներ, ու չէր կարող պատասխանել նրանց և մայրենի լեզվով գեթ մեկ բառ արտաբերել։

Վերելակից դուրս գալիս նա երիտասարդներին ասաց. «Բայ-բայ»։ Լենինականցիները նրան նույն ձևով պատասխանեցին` անգլերեն բառերը համեմելով իրենց անկրկնելի բարբառով հնչած ծիծաղելի մեկնաբանություններով։ Գևորգ Վարդանյանի համար դա պարզապես հոգու երաժշտություն էր։

Նյութի ռուսերեն տարբերակը

237
Դպրոց

Երևանի 6 դպրոցների տնօրեններին նկատողություն է տրվել

62
(Թարմացված է 20:30 03.06.2020)
Կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում մի շարք դպրոցներ չեն պահպանել անհրաժեշտ կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի վեց դպրոցների տնօրեններին հայտարարվել է նկատողություն։

«Այսօր 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար 6 դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նկատողություն են ստացել Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանը։

Անսպասելի «ռեյդեր» և շարժական անցակետեր. ոստիկանությունը «ներում–բեկում» չի ունենա

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից ֆլեշմոբ է սկսել. նա դիմել է ՀՀ քաղաքացիներին, որ իրեն ուղարկեն հակահամաճարակային կանոնների խախտման մասին փաստող լուսանկարներ և տեսանյութեր։ Դրանք Փաշինյանը հրապարակում է ֆեյսբուքյան իր էջում։

62
թեգերը:
կարանտին, Երևանի քաղաքապետարան, Տնօրեն, դպրոց, Երևան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը կորոնավիրուսի թեման քննարկել է մի շարք նախկին պաշտոնյաների հետ
Հանրային բաց վայրերում դիմակ կրելը պարտադիր կլինի. Տիգրան Ավինյան
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Տիգրան Ավինյան

Հանրային բաց վայրերում դիմակ կրելը պարտադիր կլինի. Տիգրան Ավինյան

306
(Թարմացված է 19:43 03.06.2020)
Պարետ հասկանում է, որ դիմակ կրելը շատ անհարմար է, բայց այս փուլում միայն այդ միջոցն է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտնեց, որ պարետատունը նոր որոշում է կայացրել, ըստ որի` բնակելի տարածքից դուրս գտնվող հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը կլինի պարտադիր։

«Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները»,–ասաց նա։

Ավինյանի խոսքով` հասկանալի է, որ շատ անհարմար է նման եղանակին դիմակ կրելը, սակայն այս փուլում միայն նման միջոցն է մնացել։

Ավինյանը հայտնեց, որ իրենց գործիքակազմում ունեն նաև ծայրահեղ միջոցներ` պարետային ժամ սահմանել, վերադարձ տնտեսական գործունեության և տեղաշարժի սահմանափակման հարց, սակայն, ըստ նրա, ներկա իրավիճակում փորձում են դեռ չդիտարկել այդ գործիքակազմը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի։

Անսպասելի ռեյդեր և շարժական անցակետեր. ոստիկանությունը «ներում–բեկում» չի ունենա

306
թեգերը:
Տիգրան Ավինյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Լոռու մարզպետը քեֆ է անում, բայց ասում են` ժողովուրդ, լավ չնստեցիք ավտոբուս». Մարուքյան
Սևան քաղաքը կշարունակի փակ մնալ. Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել
ԶՈւ–ում վարակվածները հիմնականում պայմանագրայիններն են և սպայական կազմը. Բալայան
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

57
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

57
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները