Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանի պաշտոնը բարձրացրել են

41
(Թարմացված է 20:16 10.01.2017)
Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Այս տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է նաև Սուրենյանը` նշելով, որ նշանակումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 9-ին, ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հրամանով:

«Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»,- Ֆեյսբուքում գրել է Գագիկ Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալն էր։

Նյութի ռուսերեն տարբերակը

41