Մանկական ներկայացում

Դու կկնքես քո մահկանացուն. Ամանորի մանկական ներկայացման սցենարից մի հատված

142
(Թարմացված է 15:08 07.01.2017)
Գոհար Սարգսյան
Ամանորի օրերին գրեթե ամեն ծնող այցելությունների պարտադիր ցանկում ներառում է երեխային տոնական միջոցառման տանելը: Այլ բան է, թե որքանով են իրենց պարտավորված զգում այն մարդիկ, որոնք կազմակերպում են այդ միջոցառումները:

Sputnik Արմենիայի թղթակիցն այցելեց երևանյան թատրոններից մեկը ծանոթանալու՝ ինչ ներկայացում են «մատուցում» երեխաներին:

«Լքված ամրոցի գաղտնիքը». ահա այն ներկայացման անվանումը, որն իր ազդագրում «Ամանորի հեքիաթ» էր խոստանում երեխաներին:

Ներկայացումը նախատեսված էր 13:00-ին: Բայց հանդիսատեսը կարծես չէր շտապում հարմար տեղավորվել այն դիտելու համար, ու ներկայացումը ևս 5 րոպեով հետաձգվեց:

Սպասումը ստիպեց ավելի ուշադիր զննել շուրջն ու լսել այս ու այն կողմից հնչող խոսակցությունները: Թատրոնի աշխատակցի՝ հանդիսատեսից մեկին ուղղված խոսքն առավել ուշագրավ թվաց ու ստիպեց անհամբերությամբ սպասել ներկայացմանը:

«Սրանից հետո կդառնաք մեր հավատարիմ այցելուն: Շատ լավ միջոցառում է»,- ասաց նա:

Ներկայացման առաջին իսկ րոպեները ոչնչով չգրավեցին: Սպասված գույների ու հեքիաթային երաժշտության մասին խոսք լինել չէր կարող:

Մթության մեջ դերասաններ, վախեցնող խոսք ու երաժշտություն. երեխաներից մի քանիսը սկսեցին լաց լինել, ու ծնողները ստիպված նրանց դուրս տարան դահլիճից:

«Ես քո կամքի վրա չեմ բռնանա», «դու կկնքես քո մահկանացուն», «ճիրաններ». պարզ չէ այս արտահայտություններն ինչու էին կիրառվում մանկական հեքիաթում. ոչ երեխաներին էին հասկանալի, ոչ էլ ծայրահեղ դեպքում պետք էր հասու դարձնել մանկան մտքին ու երևակայությանը:

Ներկայացման կեսին սարսափը չվերացավ: Մութ անտառ, իրենց «չար ոգիներ» ներկայացնող անհայտ կերպարներ ու վարազի դեմքով արքայազն, որը վերջում ոչ թե կերպարանափոխվեց ու գեղեցիկ արքայազն դարձավ, այլ գլխավոր դերակատար Ադելը նրա գլխից բացահայտ հանեց դիմակը:

Детское новогоднее представление
© Sputnik/ Gohar Sargsyan
Մանկական ներկայացում

Ամբողջ ընթացքում երեխաները սպասեցին գույների, լույսերի ու դրական երաժշտության, բայց դա «ստացան» վերջում, երբ հնչեց արտասահմանյան տոնական երգը, կերպարները պարեցին ու կանչեցին Ձմեռ պապին:

Այս ամենը դեռ մի կողմ, անդրադառնանք միջոցառման ազդագրին:

«Հեքիաթը սիրո, բարության և հավատարմության մասին է, որը ցավոք մեր օրերում պակասում է: Իսկ վերջում՝ ներկայացման ավարտին մեզ միանում են Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Առանց մեկնաբանության թողնենք, թե սիրո, բարության ու հավատարմության ինչ օրինակ ծառայեց ներկայացումը:

Նյութի ռուսերեն տարբերակը

142