1988-ի երկրաշարժը

Երիտասարդ տարիների բարեկամություն. հայ և ռուս ընկերները 40 տարի անց գտան իրար

100
(Թարմացված է 10:11 08.01.2017)
Գյումրիում ապրող տղամարդն ու Պրիվոլժիեում բնակվող կինը տարիներ շարունակ միմյանցից տեղյակ չեն եղել. 40 տարի անց Sputnik–ն օգնել է վերականգնել կապը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Sputnik Արմենիա գործակալությունն օգնել է, որ Հայաստանի Հանրապետության և Մարի Էլ Հանրապետության քաղաքացիները գտնեն իրար։

Որոշ ժամանակ առաջ գործակալությունը նամակ էր ստացել, որում խնդրում էին գտնել Հայաստանի բնակիչ Սուրենին, որը 70-ականներին սովորել էր Ռուսաստանում, իսկ հայրենիք վերադառնալուց հետո նրա հետ կապը խզվել էր։

28 տարի անց... Գտնված երազ
© Sputnik. Արամ Ներսեսյան, Կարեն Եփրեմյան

Մեզ դիմել էր Լյուդմիլայի դուստրը` Եվգենիան` հայտնելով, որ իր մայրը խնդրում է գտնել երիտասարդ տարիների ընկերոջը։ Նա համոզված չէր, որ Սուրենը ողջ է, վախենում էր, որ ընկերը 1988-ի երկրաշարժի զոհ է դարձել։

«Հիշում եմ`երբ փոքր էի ու թերթում էի մայրիկիս ընկերների լուսանկարները, նա ասում էր, որ Սուրենը հավանաբար զոհվել է երկրաշարժի ժամանակ», — գրել էր Եվգենիան։

Բարեբախտաբար, մենք կարողացանք գտնել Սուրենին։ Նախ աղջկան գտանք, հետո նաև` նրան։ Սուրենը շատ զարմացավ, երբ զանգահարեցինք նրանք և խոսեցինք Լյուդմիլայի մասին։

«Չեմ հավատում, մի՞թե գտել եք նրան… Ես ուսանող էի, սովորում էի Ռուսաստանում… Լավ հիշողություններ են պահպանվել… Կապն ընդհատվել էր», — ասաց Սուրենը։

Շուտով մենք նամակ ստացանք հենց Լյուդմիլայից։

«Երիտասարդ տարիներին ես ու Սուրենն ընկերներ էինք, և շատ էի տխրել, որ կապը կտրվեց։ 40 տարի է անցել։ Ես միշտ մտածում էի, որ հին ընկերներս զոհվել են երկրաշարժի ժամանակ, որովհետև նրանց մասին որևէ տեղեկություն չունեի։ Բայց ձեր շնորհիվ իմացա, որ Սուրենը ողջ է և առողջ, մեծ ընտանիք ունի։ Անչափ ուրախ եմ, որ տարիներ անց կարող եմ լսել ընկերոջս ձայնը, իմանալ, որ ողջ է ու առողջ ։ Իսկապես մեծ է ուրախությունս։ Շնորհակալություն», — գրել է Լյուդմիլան։

Երկրաշարժը հազարավոր մարդկանց կյանք խլեց ու ողջ մնացածների ճակատագրեր փոխեց։ Բարեբախտաբար, այս դեպքում ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, ու միմյանց կորցրած ընկերները կարողացան վերականգնել երբեմնի կապը։

Sputnik Արմենիան շարունակում է փնտրել այն մարդկանց, որոնք իրար կորցրել են ավերիչ երկրաշարժի, ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով կամ հանգամանքների բերումով։

Հեռ. +37460509575 / + (37410) 600-131

E-mail: d.galstyan@sputniknews.com / info@sputnik.co.am

100