Էդգար Նարայան

Շարքային Նարայանը շուտով տուն էր վերադառնալու

6660
(Թարմացված է 17:01 29.12.2016)
Այսօր ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել է 3 զինծառայող։ Նրանց թվում է նաև շարքային Էդգար Նարայանը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված Էդգար Նարայանը 3 օր առաջ` դեկտեմբերի 26-ին, իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ էր տեղադրել` «Աղոթք զինվորի» համար վերնագրով։ Աղոթեց այլոց համար, իսկ ինքը զոհվեց հայրենիքի պաշտպանության ընթացքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Էդգար Նարայանը լավ ծառայության համար պետք է շուտով գար Երևան։ Ընտանիքի անդամներն անհամբերությամբ սպասում էին նրան։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։

Նյութի ռուսերեն տարբերակը

6660