Շավարշ Կարապետյան

Պուտինին կխնդրեն պարգևատրել հայ հերոսին

48
(Թարմացված է 23:45 23.12.2016)
«Հերոսների գործակալություն» նախագծի հիմնադիրները Շավարշ Կարապետյանին պարգևատրելու մասին գրավոր խնդրանքով կդիմեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Սոցիալական ցանցերում տարածված «Հերոսների գործակալություն» նախագիծը հանդես է եկել ավելի քան 20 մարդու կյանք փրկած Շավարշ Քոչարյանին պարգևատրելու առաջարկով, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նախագծի պրոդյուսեր և հիմնադիր Դմիտրի Կիմը:

«Ես համոզված եմ, որ պատահականությունները պատահական չեն: Երբ դու գլխավոր նպատակ ունես և գնում ես դեպի այդ նպատակ, քո ճանապարհին ճիշտ մարդիկ են հայտնվում: Դա տիեզերքի օրենքն է», — ասել է Կիմը:

Շավարշ Կարապետյանը ելույթ է ունեցել Synergy Global Forum-ում «Սխրանքներ կատարած 7 անձինք» նախագծի շնորհանդեսի շրջանակում:

Կարապետյանի մասին տեսահոլովակը շատ է հուզել բոլոր ներկաներին. պատմության հենց սկզբում նրանք ոտքի են կանգնել, իսկ վերջում հոտնկայս ծափահարել են:

Նախագծի մասնակիցները պատրաստվում են նամակ գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Շավարշ Կարապետյանին հերոսի կոչում շնորհել: «Հերոսների գործակալությունը» հույս ունի, որ նախագահը չի անտեսի խնդրանքը և արդարացի պարգևը վերջապես կգտնի իր հերոսին:

1976 թ. սեպտեմբերի 16-ին 23-ամյա Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Տեսնելով վթարի հետևանքով լճում հայտնված տրոլեյբուսը, նա անմիջապես նետվել է ջուր, ոտքերով կոտրել տրոլեյբուսի հետին ապակին և դուրս բերել 20 ուղևորի։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ, ու հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։

Նյութի ռուսերեն տարբերակը

48
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

17
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

17
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

264
(Թարմացված է 19:41 02.03.2021)
Հոր 60-ամյակի կապակցությամբ Գոհար Ավետիսյանը որոշել է անակնկալ մատուցել` նրան թանկարժեք մի նվեր մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։

«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։

Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։

Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

264
թեգերը:
դիմահարդար, տեսանյութ, ավտոմեքենա, հայր, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ
«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ