Կրկես–շապիտո

Հայաստանը կկարողանա կրկեսային միջազգային փառատոներ անցկացնել

68
(Թարմացված է 20:28 23.12.2016)
Մոսկովյան կրկես–շապիտոն առաջին անգամ հյուրախաղեր կանցկացնի Հայաստանում։ Կրկեսային արտիստները 900 հոգու համար նախատեսված վրանը տեղադրել են Երևանի զբոսայգիներից մեկում։ Նրանք Երևան են ժամանել երկու օր առաջ, բայց մինչ ներկայացումների մեկնարկը ուրիշ արտիստներ էլ կմիանան նրանց։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մարդիկ հավաքվել են կրկեսային հսկա վրանում ու աշխատում են` անտեսելով երևանյան ցուրտը. մեկը լուսավորության լարերն է ամրացնում, մյուսը մարզվում է, իսկ Հայաստանի կրկեսի թատրոնի ու մոսկովյան կրկես-շապիտոյի ղեկավարներն ընթացիկ հարցեր են քննարկում։

«Մենք պատրաստվում ենք դեկտեմբերի 26-ի ներկայացմանը։ Ծրագրում հետաքրքիր համարներ կան, որին կմասնակցեն ակրոբատները, օդային գիմնաստներն ու այլ արտիստներ։ Խումբը բազմաժանր է` ծաղրածուներ, ատլետներ, արջեր, շներ ու կապիկներ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկովյան կրկես-շապիտոյի երևանյան հյուրախաղերի ղեկավար Սոս Պետրոսյանը։

Ծրագիրը ոչ միայն բազմաժանր է, այլև` հետաքրքիր, հատկապես կրկեսին կարոտած հայ հանդիսատեսի համար։

Կրկեսային կոլեկտիվի շատ մասնակիցներ առաջին անգամ են Հայաստանում և դեռ չեն հասցրել շրջել քաղաքում, բայց նրանց արդեն հասցրել է զարմացնել երևանյան ցուրտը։

«Նույնիսկ Մոսկվայում 2 աստիճան տաքություն է։ Մենք հույս ունեինք, որ ձեզ մոտ կտաքանանք, բայց արի ու տես` սառնամանիք է։ Բայց մենք ոչնչից չենք վախենում, քանի որ մենք կրկեսի արտիստներ ենք», — ասաց օդային մարմնամարզիկ Գուզել Շակիրովան։

Հարավային երկրներում հյուրախաղերի ժամանակ Գուզելը հասցրել է մի քիչ մոռանալ, թե ինչ բան է ցրտի պայմաններում աշխատելը։ Մարմնամարզուհին կրկեսում է 9 տարեկանից և իր կյանքն առանց կրկեսի չի պատկերացնում։

«Թեև ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ոչ թե հյուր եմ եկել, այլ` տուն, քանի որ մենք բոլորս ծնունդով ԽՍՀՄ-ից ենք»։

Մոսկովյան կրկես-շապիտոյի ղեկավար Օլեգ Զուդցևը Հայաստանում է եղել նաև 1983թ-ին։ Այն ժամանակ նրա կրկեսային կոլեկտիվը յուրահատուկ ռեկորդ է սահմանել Երևանում` 15 օրվա ընթացքում ցուցադրելով 60 ներկայացում։

«Կրկեսային արվեստը տքնաջան աշխատանք է, որն անհնար է կատարել առանց մոլեռանդության, իսկ կլոր մանեժը միմյանց նկատմամբ սիրո և փոխըմբռնման մարմնավորում է», — ասում է Օլեգը։

Նրա խոսքով` արդիականացված շենքի բացումով Հայաստանի կրկեսը կկարողանա միջազգային այնպիսի փառատոներ կազմակերպել, ինչպիսին անցկացվում են Մոնտե Կառլոյում, Մոսկվայում և այլ խոշոր քաղաքներում։

Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում տեղակայված կրկեսը հայաստանցիներին կուրախացնի մինչև հունվարի 15-ը։ Մոսկովյան կրկեսի արտիստները Երևան են ժամանել հայկական կրկեսի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Նյութի ռուսերեն տարբերակը

68
թեմա:
Փառատոներ և մրցույթներ (2)
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

17
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

17
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

264
(Թարմացված է 19:41 02.03.2021)
Հոր 60-ամյակի կապակցությամբ Գոհար Ավետիսյանը որոշել է անակնկալ մատուցել` նրան թանկարժեք մի նվեր մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։

«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։

Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։

Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

264
թեգերը:
դիմահարդար, տեսանյութ, ավտոմեքենա, հայր, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ
«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ