Sputnik Արմենիան մրցանակ է ստանում COAF–ից

Հայաստանի մանուկներ հիմնադրամ. Sputnik-ը բացահայտում է մեզ համար

252
(Թարմացված է 16:49 23.12.2016)
Այսօր, Հայաստանի մանուկներ հիմնադրամն ամփոփեց լրատվամիջոցների հետ շփումների արդյունքները` պարզելու, թե որքանով է այն արդյունավետ և ինչ հաղթանակներ են գրանցել այդ ոլորտում։ Պարգևատրվող լրատվամիջոցների շարքում է «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի մանուկներ հիմնադրամին (COAF) ամենաշատն անդրադարձող լրատվամիջոցներից մեկը Sputnik Արմենիան է։ Այս անվանակարգում Sputnik-ը հավաստագիր ստացավ ու պարգևատրվեց հիմնադրամի կողմից։ Ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակն էլ Sputnik Արմենիայի լրագրող Գոհար Սարգսյանն է։ Sputnik-ը մի անվանակարգում ևս հավաստագիր ստացավ. լուսանկարիչ Ասատուր Եսայանցի լուսանկարներից մեկը ճանաչվեց ամենաCOAF-ականը։

Открытый урок армянских национальных танцев в парке Тумо
© Sputnik / Asatur Yesayants
ԱմենաCOAF-ական լուսանկարը

«Sputnik ինֆորմացիոն լրատվական գործակալությունը և ռադիոն մեզ համար բացահայտում էին, մենք այս տարվա ամռանից արդեն կարող ենք խոսել համագործակցության եզրերի մասին։ Աշնանը մեր գործընկերությունը բավականին սերտացավ, և մենք կարող ենք խոսել արդեն կայացած, բոլոր ոլորտներում իրեն դրսևորած փոխգործակցության մասին։ Գործ ունենք և՛ տեքստերի, և՛ լուսանկարների, և՛ ռադիոյի հետ»,-ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Sputnik-ի ամբողջ անձնակազմին գյուղական համայնքների զարգացման ծրագրերը և երեխաների թեմաների լուսաբանումն օրակարգում պահելու համար։

Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ մթնոլորտում` համեմված հումորով և փոխադարձ շնորհակալական խոսքերով։

Մրցույթում ներկայացված էին նաև «Ամենահուզիչ հոդվածի հեղինակն» ու «Գյուղական խնդիրներն օբյեկտիվ ներկայացնող լրատվամիջոցը» անվանակարգերը։ Մրցանակակիրների թվում ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը ներկայացնող լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին։ Հատուկ մրցանակի արժանացան Հանրային հեռուստաընկերության լրագրող Հայկուշ Ասլանյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» շաբաթաթերթի լրագրող Իրինա Աբրոյանը և «Շողակաթ» հեռուստաընկերության հաղորդումների հեղինակ և վարող Հայկ Համբարձումյանը։

Մրցույթի ընթացքում լրատվամիջոցի տեսակի սահմանափակում չի եղել։ Դիտարկվել են հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլն ու լրատվական գործակալությունները։ Անկախ ժյուրիի կազմում տարբեր ոլորտների մասնագետներ էին։

«Ես այսօր առերեսվում եմ այն մարդկանց հետ, ում հետ աշխատում եմ տարբեր իրավիճակներում, ճանաչում եմ տարբեր տեղերից, շատերը կան, ում հետ ընկերացել ենք, նրանք Հայաստանի մանուկներ հիմնադրամի համար բարեկամներ են դարձել»,-ասաց Անահիտ Էվոյանը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը` համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով։

 

252
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

17
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

17
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

264
(Թարմացված է 19:41 02.03.2021)
Հոր 60-ամյակի կապակցությամբ Գոհար Ավետիսյանը որոշել է անակնկալ մատուցել` նրան թանկարժեք մի նվեր մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։

«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։

Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։

Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

264
թեգերը:
դիմահարդար, տեսանյութ, ավտոմեքենա, հայր, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ
«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ