Լևոն Մկրտչյան

Կրթության նախարարը ներկայացրեց ոլորտի ցավոտ կետերը

11
Հայաստանի կրթության և գիտության նախարարն ամփոփեց անցնող տարվա արդյունքները` շեշտը դնելով հանրակրթության ոլորտի վրա։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հայ դպրոցականները չափազանց ծանրաբեռնված են, և պետք է վերանայել կրթական ծրագրերը, հայտարարեց Հայաստանի կրթության նախարար Լևոն Մկրտչյանը` ամփոփելով տարվա արդյունքները։

Ամենածանրաբեռնվածն ավագ դասարաններն են, և հենց այդ պատճառով էլ ոլորտի մասնագետները կամփոփեն դեկտեմբերյան քննությունների արդյունքները, որպեսզի հասկական, թե ինչ դրական և բացասական արդյունքներ են գրանցվել։ 2016թ-ի ընթացքում գերատեսչությունը հիմնական շեշտը դրել է ավագ դպրոցի կրթական համակարգի վրա։

Նախարարը կարծում է, որ հայկական դպրոցների աշակերտները չափազանց ծանրաբեռնված են։ Եվ եթե եվրոպական հանրակրթական դպրոցներում անցնում են 14 առարկա, ապա մեզ մոտ դրանց քանակը գերազանցում է երկու տասնյակը։ Մկրտչյանի խոսքով` այդ առարկաները պետք է համակարգել, որպեսզի մենք աշխատենք նոր համակարգով։ Գերատեսչության ղեկավարը նշեց 12-րդ դասարանների ծրագիրը թեթևացնելու և 4-5 առարկա թողնելու կարևորությունը, ինչը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի դիմորդի համար։

«Ավելի ճիշտ կլիներ արդեն հաջորդ տարվանից այնպես անել, որ հանրակրթական ծրագիրն ավարտվի արդեն 11-րդ դասարանում, իսկ 12-րդ դասարանում երեխաները կարողանան առարկաներն ընտրել ըստ իրենց հայեցողության և նախապատվության», — ասաց Մկրտչյանը։

Մկրտչյանը կարծում է, որ հարուստ երկրներում կա միայն մի խնդիր` կրթության որակը, իսկ Հայաստանի նման երկրներում կրթության ոլորտի պատասխանատուների ուսերին է ընկնում նաև սոցիալական պատասխանատվության բեռը։ Միաժամանակ նա նշեց, որ «եթե ինչ-որ երկրում» հասարակությունը չի բողոքում կրթական համակարգից, նշանակում է, զարգացման հեռանկարներ չկան»։

11
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

17
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

17
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

264
(Թարմացված է 19:41 02.03.2021)
Հոր 60-ամյակի կապակցությամբ Գոհար Ավետիսյանը որոշել է անակնկալ մատուցել` նրան թանկարժեք մի նվեր մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։

«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։

Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։

Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

264
թեգերը:
դիմահարդար, տեսանյութ, ավտոմեքենա, հայր, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ
«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ