Ձմեռ

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21
(Թարմացված է 21:45 10.12.2016)
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Շարունակ տեղացող ձյունն առայժմ խնդիրներ չի ստեղծել վարորդների համար:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 10-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութանը մամուլի ծառայությունը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին, Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

 

21