Էլյա Հովհաննիսյան

Աստղաբանը նշել է այն երկրները, որոնց համար 2017 թվականը հաջողակ կլինի

2573
(Թարմացված է 16:06 10.12.2016)
Հրե աքաղաղի տարին հաջողակ կլինի աշխատասեր մարդկանց համար: Իսկ աշխատանքից խուսափողների համար այն դաժան ընթացք կունենա:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականը հաջողակ կլինի հետևյալ երկրների համար` ԱՄՆ, Բելիզ, Աբխազիա, Անտիգուա և Բարբուդա, Սլովակիա և Բուլղարիա: «Այս պետությունները տարվա ընթացքում չեն բախվի դժվարությունների ու խոչընդոտների»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:

Աստղաբանը ներկայացրեց նաև այն երկրների ցուցակը, որոնց որոշակի դժվարություններ և անհաջողություններ են սպասվում:

«Ցուցակում են` Սաուդյան Արաբիան, Չիլին, Կուբան, Պորտուգալիան, Ալժիրը, Բուտանը, Հունաստանը, Հնդկաստանը, Սալվադորը, Լեհաստանը, Հունգարիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Ռումինիան, Մեքսիկան և Տիբեթը: Եթե այս երկրներից յուրաքանչյուրն անի այն, ինչ պահանջում է Սատուրնը, տարին ավելի լավը կլինի, քան ենթադրվում է», — պարզաբանեց աստղաբանը:

Հովհաննիսյանը նշեց, որ 2017 թվականը սկսվում է փետրվարի 13-ից և ավարտվում 2018 թվականի փետրվարի 2-ին: Փոփոխությունների պետք է սպասել հենց այդ ժամանակահատվածում:

2017 թվականը Ցլի համաստեղության մեջ Սատուրնի տարին է: Սատուրնը շատ իշխող և խստապահանջ է, այդ իսկ պատճառով մեզ փոփոխություններ են սպասվում, որոնցից վախենալ պետք չէ: Անհրաժեշտ է անել ամեն ինչ` փոփոխությունները տիեզերքի ցանկությամբ կյանքի կոչելու համար», — ասաց նա:

Աստղաբանի խոսքով` մեր երկիրը ծնվել է Կշեռքի համաստեղության տակ, իսկ Յուպիտերը 2017 թվականին կլինի հենց այդ համաստեղության տակ:

«Հայաստանին քաղցր տարի է սպասվում: Որևէ վատ բանի մի սպասեք: Տարին դժվար ու խնդրահարույց չի լինի նրանց համար, ովքեր շատ են աշխատում և պատասխանատվության զգացում ունեն: Դրանք մարդիկ են, ովքեր ծնվել են Ցլի, Ձիու, Այծի և Վարազի տարում», — ասաց Հովհաննիսյանը:

Էլյա Հովհաննիսյանը չբացահայտեց չինական հորոսկոպի նշանների հետ կապված մանրամասները, սակայն նշեց, որ Օձի, Վագրի և Շան տարում ծնված մարդիկ որոշակի դժվարություններ կունենան 2017 թվականին:

Ինչ վերաբերվում է բնությանը, Հովհաննիսյանի խոսքով, աղետներ և ավերումներ եկող տարում չեն բացառվում:

2573