00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը կգործի մինչև ապրիլ

© Photo : Unsplash / Steven HWGЛюди с ограниченными физическими способностьями
Люди с ограниченными физическими способностьями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին 2 տարում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների 3 նախագահ ազատվել է աշխատանքից, 4 բժիշկ նկատողություն է ստացել: Կառավարությունում որոշել են փոխել գործող կարգը՝ սահմանափակելով կոռուպցիոն ռիսկերը:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հաշմանդամ չճանաչված, բայց բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները 2017թ-ին անվճար բուժօգնության իրավունք կստանան: Կառավարությունը մտադիր է փոխել գործող կարգը:

Հաշմանդամ ճանաչված քաղաքացիները ստանում են հաշմանդամության նպաստ, անվճար բուժօգնություն, իսկ նրանք, ովքեր, թեև ունեն առողջական խնդիրներ, բայց բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, ներկայում գործող կարգով զրկվում են պետության սահմանած բոլոր արտոնություններից: Այլ կերպ ասած՝ գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը: Այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Սողոյան
Армен Согоян  - Sputnik Արմենիա
Արմեն Սողոյան

Սոցիալական ապահովության ոլորտում գտել են խնդրի լուծման բանալին: 2017-ին կներդրվի հաշմանդամության սահմանման նոր կարգ, որից գոհ կմնան անգամ մերժում ստացած քաղաքացիները:

«Նոր կարգի համաձայն` ովքեր հաշմանդամ չեն ճանաչվի, կգնահատվեն նրանց իրական կարիքները, և դրանց համաձայն` նրանք կստանան այն ամենը, ինչի կարիքն ունեն՝ բուժօգնության կամ զբաղվածության տեսքով: Այսինքն՝ կստանան գոնե պետպատվերով բուժօգնության իրավունք, ինչի շնորհիվ նրանց հիվանդությունը չի ծանրանա, որպեսզի հետագայում հաշմանդամ չդառնան»,- ասաց Սողոյանը:

Ի դեպ, նոր կարգի համաձայն, քաղաքացին կարող է բժշկասոցիալական փորձաքննության ներկայանալ իր նախընտրած բժիշկ- մասնագետի հետ, ինչի իրավունքը գործող կարգով փորձաքննվողները չունեին: Հենց այս արգելքն էլ շատ հաճախ ընկալվում էր իբրև չարաշահումների հնարավոր ռիսկ: Իսկ եթե հանձնաժողովը քաղաքացուն հաշմանդամ չէր ճանաչում, քաղաքացու մոտ կասկած էր առաջանում, որ իր նկատմամբ անարդար որոշում է կայացվել:

Акоп Абрамян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հաշմանդամների խնդիրները պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն

Արմեն Սողոյանի խոսքով, սակայն, անարդար որոշում չի կայացվում և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետների գործողությունները բխում են գործող կարգերից:

Այդուհանդերձ, բանախոսը չբացառեց, որ կոռուպցիոն ռիսկեր ոլորտում առկա են: Ավելին` կան նաև բացահայտված դեպքեր:

2015-16 թթ-ին հայտնաբերված չարաշահումների արդյունքում հանձնաժողովների 3 նախագահներ ազատվել են աշխատանքից, 4 բժշկի հայտարարվել է նկատողություն:

Նոր կարգն, Արմեն Սողոյանի խոսքով, կսկսի գործել ամենաուշը 2017թ-ի ապրիլից: Օրենսդրական փոփոխությունների նախագծերն արդեն պատրաստ են և սպասում են կառավարության հաստատմանը:

2016թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 204 770 հաշմանդամ, որոնցից 8 147-ը՝ երեխաներ:

Հաշմանդամության պատճառ հանդիսացած հիվանդությունների առաջին տեղում արյան շրջանառության հիվանդություններն են (31,5%), երկրորդ տեղում՝ հոգեկան հիվանդություններ (10,9%), դրանց հետևում են նորագոյացությունները (8,3%), նյարդային համակարգի (8,1%) և էնդոկրին հիվանդությունները (7,6%):

Լրահոս
0