00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժից հետո բնությանը հաղթած տխուր տիկնիկավարը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Амалия Амирханян работает кукловодом в театре
Амалия Амирханян работает кукловодом в театре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի երկրաշարժը շատերի կյանքի ուղին փոխեց: Թվում է, թե 28 տարին բավական երկար ժամանակ է վերքը բուժելու համար, սակայն որդեկորույս մոր վերքերը ժամանակը չի սպիացնում:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ամալյան 34 տարեկան էր, աղջիկը՝ Հրուշիկը (մայրը փաղաքշորեն այդպես է անվանում նրան)՝ 12, որդին՝ Արտյոմը՝ 8, երկուսն էլ սովորում էին թիվ 9 դպրոցում, որտեղ 1988 թվականի երկրաշարժ պատճառով շատ երեխաներ զոհվեցին:

«Թեկուզ տարիներ էլ անցնեն, միևնույն է` այդ վերքերը երբեք էլ չեն բուժվի, հատկապես՝ մոր համար: Ընդհանրապես վերքը գնալով ոչ թե լավանում է, այլ` խորանում։ Գուցե երեսից ինչ-որ տեղ սպիանում է, բայց ոչ ներսից»,- պատմում է աղետի ժամանակ 2 զավակ կորցրած Ամալյա Ամիրխանյանը:

Հիշում է` երկրաշարժից 1 օր առաջ երեխաներն, ասես, վատ կանխազգացում ունենային։

«Շատ տխուր էին, ո՛չ ուզում էին զրուցել, ո՛չ դաս սովորել ու հաց ուտել, ես էլ շատ անհանգիստ էի: Պառկեցին քնելու` առանց հանվելու, ես էլ տխուր-տխուր նստեցի նրանց մոտ: Հաջորդ օրը մտածեցի` դասերը չեն սովորել, դպրոց չուղարկեմ, դրսում էլ մռայլ եղանակ էր, շուռ եկա, որ ասեմ՝ մի գնացեք, ու այդ միտքն ասես գլխիցս տարան, դրա փոխարեն ասացի՝ շուտ գնացեք դպրոց: Ի դեպ, արդեն ուրախ էին, որդիս կատակեց ու սրտանց ծիծաղեց, իսկ Հրուշիկս չէր ուզում, բայց գնաց։ Այդ պահին սրտիցս մի բան պոկվեց»,-պատմում է կինը՝ հազիվ զսպելով արցունքները:

Երեխաներին դպրոց ուղարկելուց հետո ամուսնու հետ պատրաստվում էին աշխատանքի գնալ՝ տիկնիկային թատրոն, որտեղ Ամալյան աշխատում է մինչև այսօր: Հանկարծ ցնցում եղավ, կինը վազելով մոտեցավ տան պատուհանին, որը հենց երեխաների դպրոցին էր նայում, բայց ոչ մի բան չտեսավ. շուրջը փոշու ամպ էր: Ամուսինները 5-րդ հարկից վազելով իջան ներքև, հասան դպրոց ու քարացան. փոշի ու քարերի կույտ էր, ու ոչ մի երեխա:

Последствия землетрясения в Спитаке - Sputnik Արմենիա
28 տարի անց գյումրեցին չի մոռանում իրեն մեկնած ձեռքը

«Գժվելու վիճակ էր, չէինք իմանում ինչ անել: Ձեռքերով սկսեցինք քանդել, ով ինչպես կարող էր: Արտյոմիս հանեցինք նույն օրը՝ կեսօրին, արդեն շունչ չկար: Հրուշիկիս նույն օրը չգտանք, այլ` 3-4 օր հետո: Սարսափելի օրեր էին: Այդ օրերը չեմ մոռանա, չեմ մոռանա ոչ մի վայրկյանը»,- պատմում է Ամալյան:

Որդուն հողին հանձնելուց 40 օր անց Ամալյան զգաց, որ կրծքի տակ նոր շունչ կա: Աշխարհ եկավ որդին` Արտակը, երկու տարի անց` Հայկը, բայց ամուսինները երբեք չմոռացան կորցրած զավակներին. երկրաշարժից հետո ծնված որդիներն իրենց տեղն ունեն, իսկ կորցրածի տեղը, միևնույն է, դատարկ է:

«Ամեն վայրկյան մտածում եմ` եթե աղջիկս լիներ, հիմա ամուսնացած կլիներ, թոռնիկներ կունենայի, շատ գեղեցիկ էր ու խելացի, իսկ որդիս հավանաբար լավ ջութակահար կլիներ, ուսուցչուհին ասում էր՝ շատ օժտված է, արտասովոր տաղանդ ունի»,- պատմում է կինն ու ավելացնում, որ նորից պայքարելու ներքին ուժն ու նոր զավակների ծնունդ էր, որ ապրելու ու պայքարելու ուժ տվեց ամուսիններին:

Արտակը հիմա 27 տարեկան է, ծրագրավորող, Հայկը 25 տարեկան է, ռեժիսոր. նրանց երկուսի սրտերն էլ ծնողական սերն ու գուրգուրանք է ջերմացնում, բայց Հրուշիկն ու Արտյոմը միշտ էլ ամուսինների հետ են՝ նրանց սրտում։

«Ոչ մեկի հետ չեմ սիրում խոսել այս թեմայով։ Նրանք իմ հոգու մեջ են: Մտքումս զրուցում եմ հետները, հատկապես երբ մենակ եմ լինում»,- ասում է կինն ու պայուսակից հանում երեխաների նկարները:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ամալյայի երեխաները
Фотографии погибших во время Спитаксковго землетрясения детей Амалии Амирханян  - Sputnik Արմենիա
Ամալյայի երեխաները

Երբ պիտի Հայկը ծնվեր, Ամալյան արդեն 37 տարեկան էր, ինչպես ինքն է ասում` մազերը սպիտակած։ Մի անգամ նույնիսկ մի կին փողոցում տեսավ հղի կնոջն ու ասաց` քե՜զ նայեմ, քո սպիտակ մազերին նայե՜մ։

«Նրանք ի՞նչ գիտեին՝ ինչ կա իմ ներսում։ Իսկ ես հպարտ էի, որ սպիտակ մազերով հղի էի, որը որոշել էր չհանձնվել։ Ես պետք է շարունակեի իմ կյանքը… Որդիներիս երբեք չեմ փոխանցել տխրությունս, ցույց չեմ տվել` ինչ կա ներսումս: Տրամադրությունս չեմ փաթաթել ոչ մեկի վզին»,-նշում է կինը:

Այսօր կնոջը ուժ տալիս է նաև սիրած աշխատանքը. ավելի քան 37 տարի Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում տիկնիկավար-դերասանուհի է ու ամեն անգամ, երբ տիկնիկը ձեռքն առնելով փորձում է ուրախացնել երեխաներին՝ սրտում արթնանում է կորցրած զավակների կարոտը:

Լրահոս
0