Ռոքֆոր

Ճամբարակն ապրում է պանրի արտահանման հույսով

90
(Թարմացված է 09:29 07.12.2016)
«Աշտարակ կաթ» ընկերությունը ճամբարակցիներին պարտքի դիմաց 35-40 տոննա պանիր է առաջարկում: Ճամբարակցիները փորձում են վաճառել այն, ամենայն հավանականությամբ՝ արտահանել Ռուսաստան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Աշտարակ կաթի գործարանը Ճամբարակ համայնքի բնակիչներին պարտք է 70-80 մլն դրամ: Գործարանն աշխատակիցներին 7-8 ամսվա աշխատավարձ է պարտք, ևս 4-5 ամսվա մթերման կաթի դիմաց պարտք է նաև գյուղացիներին: «Աշտարակ կաթի» սեփականատերերը չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը, գործարանն արդեն սնանկ է ճանաչվել: Փոխարենը «Աշտարակ կաթը» պատրաստակամություն է հայտնել պարտքի դիմաց ճամբարակցիներին «ռոկֆոր» տեսակի պանիր տրամադրել:

Ճամբարակցիներն այս առաջարկից ոգևորված չեն, բայց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի խոսքով, այլընտրանք ուղղակի չունեն:

«Խնդիրն այն է, որ մարդկանց հույսն այդ պանիրն է մնացել: Մարդիկ գիտեն, որ գործարանն անվճարունակ է, գումար չի տալու»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ պանիրն էլ իր հերթին խնդրի լուծում չէ, քանի որ այդ տեսակի պանիրը հայաստանյան շուկայում սպառում չունի:

Ճամբարակում այժմ զբաղված են «Աշտարակ կաթի» արտադրած պանիրն իրացնելու շուկա փնտրելով: Քաղաքապետի խոսքով` բանակցություններ են ընթանում 35-40 տոննա պանիրը ՌԴ արտահանելու ուղղությամբ:

«Փորձում ենք պանիրը վերցնել պարտքի դիմաց, իրացնենք, այդ մարդկանց պարտքերը վճարենք։ Մարդկանց միակ ապրուստի միջոցն այդ գործարանն էր, մարդիկ այդ հույսով վարկեր են վերցրել, հիմա վարկի տոկոսների տակ են, ու շատ վատ վիճակում է հիմա մեր ժողովուրդը»,- ասաց Ավալյանը:

Իսկ եթե գնորդ չգտնվի, ճամբարակցիները ստիպված են լինելու հրաժարվել իրենց պարտքի դիմաց առաջարկվող 40 տոննա պանրից, քանի որ պահելու պայմաններ չունեն:

«Դրա համար հատուկ սառնարաններ են պետք, մինչև իրացման շուկա չգտնենք, որ միանգամից հանձնենք գնորդին, չենք կարող վերցնել այդ պանիրը»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ պանիրն այս պահին դեռ մնում է գործարանի սառնարաններում:

90
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

76
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

76
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

328
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

328
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ