Արտավազդ Սահակյան

Փլատակներից հանում էին, և մահվան սպառնալիքը կախվում էր մարդկանց գլխին

570
(Թարմացված է 14:40 07.12.2016)
Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը 1988 թվականի դեկտեմբերի 7–ին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում վիրահատություն էր կատարում։ 2 անգամ ցնցում զգաց, բայց չմտածեց, որ մեծ աղետ է տեղի ունեցել և ժամեր անց հազարավոր հիվանդների են տեղափոխելու իրենց մոտ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. 2 անգամ զգացվեց ցնցում, և Միքայելյան ինստիտուտում անեզթեզիոլոգներից մեկն անմիջապես մտավ վիրահատական սեղանի տակ։ Արտավազդ Սահակյանի մոտ սրանք առաջին տպավորություններն էին, որոնք, սակայն, այդ ժամանակ չգուժեցին այն սարսափը, որն իրականում սպասվում էր։ Այդ պահին բնազդը հուշեց արագ ավարտել բարդ վիրահատությունը և սպասել անսպասելիին։

«Առաջին հիվանդին ես եմ ընդունել, թեթև վնասվածքներով էր, նա առաջինն ասաց, որ Գյումրին չկա, իսկ մենք կարծեցինք, որ նա սադրում է։ 17։00-ից հետո մասսայական հոսք սկսվեց, մղձավանջ էր, 2 օր ու գիշեր մենակ էինք աշխատում»,-պատմեց վաստակավոր բժիշկը։

Շատ չանցավ, և հիվանդանոցում տեղ ու դադար չկար։ Վիրահատական բաժանմունքներում նույնիսկ բժիշկների համար շարժվելու տեղ չկար։ Քնելու մասին մոռացան ու տրվեցին անձնուրաց գործի` փրկել կյանքեր, իսկ հետո այնպես անել, որ հնարավորինս խուսափեն հաշմանդամությունից։ Սակայն հնարավոր չեղավ խուսափել մահերից։ Արտավազդ Սահակյանի խոսքով` մահերը գրանցվում էին հիմնականում երիկամային անբավարարության հետևանքով։ Պատճառը փլատակների տակ երկար ժամանակ մնալն էր։ Դրա բժշկական հիմնավորման մասին պատմեց բժիշկը։

«Եթե վերջույթները ավելի քան 4-5 ժամ մնում են փլատակների, ճնշման, հողի ծածկույթի տակ, առաջանում է «Կրաշ համախտանիշ», խանգարվում է սնուցումը, դադարում է անոթային մատակարարումը, սկսվում է մկանային զանգվածի ինքնամահացում, քայքայման հետևանքով առաջանում է երիկամային անբավարարություն»,- պատմեց նա։

Այլ կերպ ասած, երբ մարդուն հանում են փլատակների տակից, ժամեր շարունակ ծանրության տակ մնացած վերջույթներում արյան մատակարարումը վերականգնվում է, թունավոր մասնիկները մղվում են օրգանիզմ։ Այս դեպքում բանը հասնում է երիկամային անբավարարության, ընդհուպ մինչև մահվան։

«Դրա համար էլ հենց փլատակների տակից հանում էինք, Դամոկլյան սրի նման մահվան սպառնալիքը կախվում էր նրանց գլխին»,- ասաց բժիշկը։

Երկրաշարժից հետո մարդիկ հիմնականում հոգեբանական աջակցության կարիք են ունեցել, Sputnik Արմենիայի այն հարցին` ի՞նչ հոգեկան իրավիճակում էին իրենք` բժիշկները, Արտավազդ Սահակյանը պատասխանեց, որ առաջին 2 օրը իրենց գործն էին անում և մտածում կյանքեր փրկելու մասին։ Այլ բան տեղի ունեցավ հետո։

«Սկզբում անընդհատ մտածում էինք գործիքային մատակարարման մասին, 3-4 օրից հոգեբանի կարիք զգացվեց։ Եթե մարդը զգացմունք ունի, և նրա առջև այդքան զոհ կա, այդ բժշկի վիճակն էլ է պետք հասկանալ»,-ասաց նա։

Արտավազդ Սահակյանը պատմեց, որ մինչև օրս նա շփումները պահպանում է այն մարդկանց հետ, որոնց կյանքը փրկել է։ Թեմայի վերաբերյալ նա 2 հետաքրքիր օրինակ պատմեց։

«86-ին փրկեցի փախստական երեխայի (Կիրովաբադից էր), թևն ամբողջությամբ պոկվել էր, առողջացավ, գնաց Լենինական, զոհվեց։ 88-ի օգոստոսին Կարո անունով լենինականցի տղայի պոկված դաստակը կպցրեցի, երկրաշարժի ժամանակ ողջ մնաց»,-պատմեց նա։

Վերջում մի հետաքրքիր դրվագ հիշեց այդ օրերից` անձամբ տեսավ, թե ինչպես ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը Լենինականում չկարողացավ զսպել զգացմունքները, տեսածից հուզվեց ու լաց եղավ։

570
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

76
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

76
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

328
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

328
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ