Երկրաշարժ

28 տարի անց գյումրեցին չի մոռանում իրեն մեկնած ձեռքը

214
(Թարմացված է 14:39 07.12.2016)
28 տարի առաջ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին Հայաստանում գրանցված ավերիչ երկրաշարժը ցավ ու կսկիծ բերեց, բայց կորստից բացի, նաև շատ ընկերներ և բարեկամներ տվեց հայ ժողովրդին: Տուժածների կողքին կանգնեց ոչ միայն սփյուռքում ապրող հայությունը, այլ նաև` աշխարհը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Սարսափելի աղետից տարիներ են անցել, բայց հայը չի մոռացել իրեն օգնության մեկնած ձեռքը։ Չեն մոռացել հատկապես նրանք, ովքեր անմիջապես իրենց մաշկի վրա են զգացել այդ օգնությունն ու բարի վերաբերմունքը:

Երկրաշարժի ապրումների ու սթրեսի պատճառով 25 տարեկան Լաուրա Խաչատրյան-Էլբակյանի մոտ երիկամային խնդիրներ առաջացան: Օրեցօր վատացող կնոջը փրկելու ոչ մի հնարավորություն չկար Գյումրիում, չկար այնքան անհրաժեշտ դիալիզի ապարատը, որը փրկության օղակ կլիներ երիտասարդ կնոջ համար: Հարազատները կնոջն անմիջապես տեղափոխեցին Երևան՝ «Հանրապետական» հիվանդանոց, որտեղ երկրաշարժից տուժածներին իրենց մասնագիտական օգնություն էին ցուցաբերում Հոլանդիայից ժամանած մասնագետները՝ ՄԱՖ միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ:

Лаура Хачатрян-Элбакян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լաուրա Խաչատրյան-Էլբակյան

«Բժիշկը շատ երիտասարդ էր, ընդամենը` 29 տարեկան, իսկ ասիստենտը 18 տարեկան աղջիկ էր: Հավանաբար սթրեսն էր պատճառը, որ այդ օրերին շատերը երիկամային անբավարարության պատճառով մահացան։ Իմ հարսի մոտ էլ սուր երիկամային անբավարարություն առաջացավ, մի կերպ հասցրինք Երևան. կյանքը վայրկյաններից էր կախված: Իրավիճակը ծայրահեղ էր: Մեր բախտը բերեց. հոլանդացի մասնագետները օգնեցին: Հայաստան էին եկել ու իրենց հետ դիալիզի ապարատ էին բերել»,- պատմում է տիկին Լաուրայի ամուսնու քույրը` Սուսաննա Էլբակյանը, որն այդ ժամանակահատվածում խնամում էր հարսին:

Նրա խոսքով` այդ օրերին մարդիկ աստվածաշնչյան բարություն ու մյուսներին օգնելու անկեղծ պատրաստակամություն էին դրսևորում։ Երկրաշարժ տեսած կինը տարիներ անց էլ զարմանքով է հիշում երիտասարդ հոլանդացի բժիշկների նվիրումը:

«24 ժամ արթուն ոտքի վրա էին, հիշում եմ` այնքան էին կանգնած մնացել, որ նրանց ոտքերն ուռել էին, ստիպված մեծ հողաթափեր էին հագնում կամ էլ ոտաբոբիկ էին վազում մի հիվանդից մյուսի մոտ: Փա՛ռք ու պատիվ նրանց»,- ասում է տիկին Սուսաննան։

Հիշում է նաև, որ անչափ զարմացել էին բժիշկների ոչ միայն մասնագիտական, այլ նաև մարդկային վերաբերմունքից:

«Գյումրիից Երևան էինք եկել այն հագուստով, որը մեր հագին էր: Մի քանի օր հետո հոլանդացի բժիշկները մեզ մուշտակներ ու ծածկոցներ բերեցին. տեսել էին, որ բարակ վերարկուներով ենք»,- պատմում է կինը:

Բժիշկների բերած ապարատն իր արդյունքը տվեց՝ կնոջ երիկամները սկսեցին գործել, իսկ մի քանի տարի անց էլ զավակ ունեցավ: Լաուրա Խաչատրյանն այսօր բնակվում է Նովոսիբիրսկում, բայց շատերի նման նա էլ չի մոռացել ու չի մոռանալու հոլանդացի բժիշկներին. ամեն անգամ, երբ Հայաստան է գալիս Սուսաննայի հետ հիշում ու խոսում են այդ օրերի մասին՝ աղոթելով ու շնորհակալություն հայտնելով ոչ միայն հոլանդացի բժիշկներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր այդ ժամանակ եկան Հայաստան ու հայ մասնագետների հետ հազարավոր կյանքեր փրկեցին:

Լաուրայի հարազատներն աչքի լույսի պես են պահում 1989 թվականին տպագրված «Երեկոյան Երևան» թերթի համարներից մեկը, որում տպագրված հոդվածը պատմում է այն մասին, թե ամստերդամցի բժիշկ Ֆրից վան դե Նոյթն ու բուժքույր Մարգարետ Բայֆուտն ինչպես են հեմոդիալիզի ապարատի օգնությամբ տասնյակ հիվանդների փրկել Հայաստանում։

Вырезка из газеты Ереван 1989 года
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Երեկոյան Երևան»

Ասում են՝ երբ բուժքույր Մարգարետ Բայֆուտը վերադարձել է հայրենիք, նրան հարցրել են՝ ի՞նչ հաջողվեց անել Հայաստանում, բուժքույրը հպարտությամբ պատասխանել է. «Փոքրիկ երեխայի մորն ապրելու հնարավորություն տվեցինք»:

Ամենադժվարին պահերին Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և հետո շինարարական աշխատանքներ կատարել։ 1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ 

214
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

77
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

77
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

328
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

328
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ