Վարունգ

Հայկական դրոշմապիտակով թուրքական վարունգները ոչնչացվել են

29
(Թարմացված է 13:37 06.12.2016)
Ռուսաստանի տարածքում հայտնաբերվել է թուրքական արգելված բանջարեղենի հերթական խմբաքանակը, որն առաքվել է Հայաստանից։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Սարատովում Ռոսսելխոզնադզորի մարզային վարչության մասնագետները հայտնաբերել են անօրինական ճանապարհով ներկրված թուրքական բանջարեղենի հերթական խմբաքանակը, որոնք մակնշվել են Հայաստանում։ Այս մասին հայտնում է FreeNews-Volga պորտալը։

Առգրավված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 6083 կգ։ «Այդ արտադրանքը զննելիս հայտնաբերվել է 3753 կգ թարմ վարունգ և 2330 կգ թարմ լոլիկ, որոնց վրա եղել է Հայաստանի Հանրապետության դրոշմապիտակներ։ Բանջարեղենի արկղերի տակ տախտակներ են եղել, որոնց վրա նշված է եղել, որ բանջարեղենը ներկրվել է Թուրքիայից»,- նշված է հաղորդագրությունում։

Անօրինական լոլիկներն ու վարունգները ներկրած անձինք Ռոսսելխոզնադզորի տեսուչներին չեն կարողացել մթերքների անվտանգությունը հաստատող փաստաթղթեր տրամադրել։ Բանջարեղենի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է։

Թուրքական ապրանքներն ընդգրկված են արգելված ապրանքների ցուցակում, որը հրապարակվել էր 2015թ-ին, երբ Թուրքիան ռուսական ինքնաթիռ էր կործանել։ 2016թ-ի օգոստոսին, երբ Էրդողանը ներողություն խնդրեց, որոշվեց վերականգնել նախկին կապերը, սակայն ապրանքների համար սահմանված էմբարգոն դեռ չի հանվել։

 

29