Մառախուղ

Թեթև բուք և մերկասառույց. վարորդները պետք է զգույշ լինեն

24
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ամասիա գյուղերում, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն:

Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհի հատվածում առկա է թեթև բուք, տեսանելիությունը՝ 50 մ:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

 

24