00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նպաստ մայրիկների համար` առանց տնից դուրս գալու

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին և երկրորդ երեխայի համար տրամադրվող ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար կարելի է այլևս չայցելել սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոններ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հոգացել է Հայաստանի քաղաքացիների մասին. այսուհետև առաջին և երկրորդ երեխայի համար տրամադրվող ծննդյան միանվագ նպաստի հարցերով կարելի է զբաղվել առցանց ռեժիմում։

Армянский драм - Sputnik Արմենիա
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին 25000 դրամ օգնություն կտրվի

Epension.am կայքում գրանցվելուց հետո երիտասարդ մայրերը կարող են իրենց հատկացվող գումարը ստանալ առանց տնից դուրս գալու։

«Այս նորամուծությունը զգալիորեն կթեթևացնի քաղաքացիների կյանքը։ Տարբեր ատյաններով անցնելու, անթիվ տեղեկանքներ լրացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Տարածքային կենտրոններ գնալու կարիք չկա, բավական է միայն ձեռքի տակ ունենալ համակարգիչ ու միանալ առցանց ծառայությանը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը։

Նպաստ ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է գրանցվի epension.am կայքում, այնուհետև որոշ տվյալներ լրացնի իր և երեխայի մասին։ Գրանցման գործընթացը տևելու է մի քանի րոպե, գրանցվում է կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում.

  • ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
  • նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան ու համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը,
  • նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:

«Շուրջ 35 հազար մարդ հնարավորություն ունի առանց տնից դուրս գալու՝ դիմում ներկայացնել և ստանալ իր երեխաների ծննդյան միանվագ նպաստը, իսկ սա նշանակում է, որ համակարգում վերանում է պետական պաշտոնյայի և քաղաքացու միջև շփումը»,- ասաց Սաիյանը։

© Sputnik / Laura Sarkisyan Սմբատ Սաիյան
Смбат Саиян. П/к на тему единовременного пособия при рождении первого и второго ребенка, которое можно получить зарегистрировавшись на сайте epension.am - Sputnik Արմենիա
Սմբատ Սաիյան

Պաշտոնյայի խոսքով` առաջիկայում այս ծառայությունից կկարողանան օգտվել նաև այլ նպաստներ ստացող քաղաքացիները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քաղաքացիներին հորդորեց ստուգել բոլոր փաստաթղթերը, քանի որ թեկուզ մեկ փաստաթղթի բացակայությունը կարող է արգելափակել գրանցման գործընթացը։

«Այս ծառայությունը հասանելի է միայն այն դեպքում, եթե ունեք պետական մարմինների կողմից գրանցված բոլոր տվյալները»,- ասաց Ասատրյանը։

Мать с новорожденным - Sputnik Արմենիա
«Մոր կաթի հետ». հայ կանայք` կրծքով կերակրելու մասին

Նրա խոսքով` առաջիկայում կթեթևացնեն նաև կենսաթոշակառուների կյանքը։ Նրանք իրենց հուզող հարցերի պատասխանները գտնելու համար կկարողանան այցելել ցանկացած տարածքային բաժին` անկախ հաշվառման վայրից։

«Մարդը կարող է գրանցված լինել մի հասցեում, սակայն բնակվել ուրիշ հասցեում։ Նրանց կյանքը հեշտացնելու համար մենք մատչելի կդարձնենք գործող համակարգը»,- ասաց Ասատրյանը։

Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է հետևյալ կարգով` 1-ին և 2- րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 50 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ, (500 հազար դրամ կանխիկ և 500 հազար դրամ անկանխիկ եղանակով), 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ տրվում է 1 միլիոն 500 հազար դրամ (500 հազար դրամ կանխիկ և 1 միլիոն դրամ անկանխիկ եղանակով)։

Լրահոս
0