Դերասանուհի և շոուվումեն (կարծես թե այսպես են անվանում իգական սեռի շոումեններին, թեև այդ բառը, ի տարբերություն արական տարբերակի, առանձնահատուկ կիրառում չունի) Եկատերինա Վարնավան ռուսական հեռուստատեսության շոու ծրագրերի ամենավառ դեմքերից է։ Նա հայտնի է իր խարիզմատիկ քթով, որն ինքն անձամբ «կայսերական է» անվանում և որի շուրջ մի շարք կատակներ են անում տարբեր նախագծերի ժամանակ։ Ե՛վ քիթը, և՛ թուխ մաշկը մեծ դեր ունեցան, որ նա հանդես գա երիտասարդ հայուհու կերպարում «Պարեր սառույցի վրա» շոուի հերթական թողարկման ժամանակ։
Պարզապես այս համարն ընդհանրապես հումորային չէր ու նվիրված էր Հայոց ցեղասպանությանը։
Պետք է խոստովանել, ես բավականին սառն եմ վերաբերվում «համամարդկային արժեքների» հայեցակարգին։ Սովորաբար աղոտ ու երևակայական է այն ամենը, ինչը մեզ փորձում են հրամցնել այդ հասկացության տակ։ Իրականում ամեն մարդ յուրովի է ընկալում «համամարդկային արժեքը»։
Որքան էլ պնդենք, որ Միքելանջելոյի կտավներն ու Բախի ֆուգաները բոլորի համար հիասքանչ են ու հուզիչ, կարծում եմ` աֆրիկյան վայրի ցեղերի ներկայացուցիչների համար եվրոպացի հանճարների հզոր ստեղծագործությունները կարող են վրձնի անիմաստ հարվածներ ու ձայների աններդաշնակություն թվալ, քանի որ նրանց համար շատ ավելի հարազատ ու բնական է թմբուկի ձայնը, որն իրենց ցեղակիցներին որսի է կանչում, կամ, ասենք, ժայռապատկերները, որոնք պատկերում են նրանց ամենօրյա զբաղմունքը։
«Համամարդկային արժեքների» դրոշի ներքո նաև արյունալի հանցագործություններ են իրականացվել, որոնց նպատակը գլոբալ մարդկության վատ հեքիաթը իրականություն դարձնելն էր, ինչը մարդկային միլիոնավոր կյանքեր խլեց։ Իմ կարծիքով` մարդու համար հիմնական և որոշիչ են իր ժողովրդի, ազգային մշակույթի, տեղի քաղաքակրթության ինքնությունն ու արժեքները։
Մարդը, որն իսկապես իր ազգի և մշակույթի կրողն է, ավելի լավ է հասկանում այլ ազգերին և մշակույթները, քան անդեմ և աբստրակտ «մարդկության» ջատագովը։
Այդ մասին գրում էին Դոստոևսկին, Իլինը և Բերդյաևը, իսկ գիտնական Ալեքսանդր Ցիպկոն, որի շատ տեսակետների հետ կարելի է վիճել, ժամանակին ասել է. «Ուրիշ ժողովրդի լեզվի և սրբությունների նկատմամբ հարգանք կարող է տածել միայն այն մարդը, որը հպարտանում է իր լեզվով, ժողովրդով, որի համար թանկ են նախնիների գերեզմանները։ Կոսմոպոլիտիզմը արժանապատվություն չէ, այլ հենարան չունեցող դժբախտ մարդու հոգու հիվանդություն։ Նա, ով իր հայրենիքին չի պատկանում, չի կարող ամբողջ մարդկությանը պատկանել։ Մարդը, որը չի տառապում իր ժողովրդի ցավերով, չի կարող տառապել մարդկության ցավերով»։
Այս ամենն իրական, բառի իմաստին ամբողջովին համապատասխանող ինտերնացիոնալիզմ է, որը հակադրվում է կոսմոպոլիտիզմին։ Մարդկության պատմության մեջ կան կոնկրետ ժողովուրդների պատմության մի քանի էջեր, որոնք կարող են չափորոշիչ, խորհրդանիշ և բարոյական կետ դառնալ ցանկացած ժողովրդի համար։ Նման էջերը քիչ են, բայց դրանց թվում է Հայոց ցեղասպանությունը։
Սեփական ժողովրդի ցավը զգալով` չի կարելի չզգալ հայերի ցավը, իսկ հայկական ողբերգության միջով հնարավոր չէ չտեսնել սեփական ժողովրդի ողբերգության հետ ունեցած կապը։ Մեկուկես տարի առաջ տարբեր կարծիքներ հնչեցին այն կապակցությամբ, որ Հայ առաքելական եկեղեցին որոշել էր սրբադասել ցեղասպանության զոհ դարձած 1.5 մլն մարդկանց։ Այդ որոշումն անվանեցին էթնոֆիլետիզմ և հեթանոսություն։
Ես իհարկե լավագույն քրիստոնյան չեմ, առավել ևս` լավ աստվածաբան, սակայն այդ որոշումն ինձ մոտ խառը զգացողմունքներ առաջացրեց։ Դա կապված էր նաև Դոնբասում շարունակվող պատերազմի հետ, իսկ Դոնբասում ես հաճախ եմ լինում։ Ինչպես մի անգամ ասաց իմ ընկեր Սերգեյ Չեպիկը, «ընկածների թվում տարբեր մարդիկ կային` լավ և վատ, սակայն մահը հավասարեցրեց և մաքրեց նրանց»։ Իսկ ես մտածում էի հայկական ողբերգության համամարդկային լինելու և հայ մոր վշտի մասին։ Այո, այդ ողբերգությունը և վիշտը հասկանալի է ցանկացած ժողովրդի համար, սակայն առավել քան հոգեհարազատ ու հասկանալի է հատկապես ռուսների համար։
Բայց վերադառնանք Եկատերինայի և Մաքսիմի ելույթին։ Ի՞նչ կարելի է ասել։ Համարը հիասքանչ էր` ուժով, ողբերգությամբ, ցավով, սիրով, տխրությամբ լեցուն:
Ինձ համար կարևոր չէ ապացուցել բոլորին, այդ թվում նաև ինձ, որ այլ կերպ լինել չէր կարող։ Ելույթից հետո նրանց հարցրին` ինչու՞ են այդ թեման ընտրել։ Մաքսիմը խոսեց հուզված ու շփոթված։ Եվ դա նորմալ էր, քանի որ զգացմունքները չէր խեղդել իր մեջ։
Հաղթանակ եմ մաղթում Վարնավային և Մարինինին։ Նրանք արժանի են այդ հաղթանակին, քանի որ անգամ շոուի ընթացքում մի քանի րոպեով ստիպեցին հիշել այն ցավն ու վիշտը, որը եղել և մնում է մեզ հետ։ Համընդհանուր հայկական ցավը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։
Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:



