Հայկական եկեղեցի

Բռնության ենթարկված ադրբեջանուհին օգնություն է խնդրել հայ հոգևորականից

612
(Թարմացված է 11:27 26.11.2016)
Նոյեմբերի 25–ը կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը Sputnik ռադիոկայանի եթերում պատմեց, որ Վրաստանում այս խնդրով իրենց ոչ միայն հայեր են մոտենում, այլև այլազգիներ։ Օգնության խնդրանքով նաև ադրբեջանուհի է դիմել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Ամիսներ առաջ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու դիմաց կանգնած Վազգեն Սրբազանին շտապ քայլերով և հուզված մոտենում է մի ադրբեջանուհի, գրկում էլ` փոքրիկ երեխա։ Սրբազանին պատմում է, որ ընտանեկան բռնության է ենթարկվել և օգնության կարիք ունի։

«Ասաց, որ ամուսինը բռնության է ենթարկել, նա էլ տնից դուրս է նետվել ու օգնության կարիք ունի։ Մեր երիտասարդներն անմիջապես գործի լծվեցին, այս կնոջն իր երեխայի հետ մի հայ ընտանիքում պահեցին, ամեն ինչով ապահովեցին, մինչև կինը կարողացավ գտնել իր հարազատներին ու, խնդիրները նրանց միջոցով լուծելով, վերադարձավ ընտանիք»,- պատմեց Վիրահայոց թեմի առաջնորդը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ադրբեջանուհին գիտե՞ր, որ հայի է մոտենում, Սրբազանը դրական պատասխան տվեց։

«Ադրբեջանուհին ասաց, որ գիտի՝ հայ ենք և անտարբեր չենք լինի։ Մենք շատ հուզվեցինք, մինչև կյանքի վերջ հիշելու ենք այդ դեպքը»,- պատմեց նա։

Предстоятель Грузинской епархии Армянской Апостольской церкви епископ Вазген Мирзаханян в гостях у Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Վազգեն Սրբազան

Թվում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունն ու կրոնական տարբերությունը պիտի խանգարեր ադրբեջանուհուն մոտենալ հայ հոգևորականին, սակայն Սրբազանի խոսքով` կրոնների տարբերությունը շատ հարցերում պատնեշ չի դառնում։

«Կրոնն այստեղ մեծ դեր չի խաղում, որովհետև Վրաստանում շփվում ենք իսլամական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց շրջանում մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները։ Ճիշտ է` երբեմն այլ երկրների ազդեցության տակ են ընկնում, բայց հիմնականում մեզ հետ պահում են բարիդրացիական հարաբերությունները»,- պատմեց Վազգեն Սրբազան Միրզախանյանը։

Առհասարակ, ըստ մեր զրուցակցի, կրոնի տարբերությունն արհեստականորեն ստեղծված մի բան է, որ մարդիկ իրար հետ հակադրվեն. կարևորը մարդն է, և բոլորովին այլ հարց է, թե ինչ կրոն է նա դավանում։

Սրբազանը պատմեց, որ կանանց դեմ բռնության ցավալի և անդառնալի դեպքեր շատ են հանդիպում Վրաստանում, կան նաև նմանօրինակ դեպքեր հայ համայնքում։

«Այստեղ հարկավոր է, որ մեր կանայք իրենց հնազանդությանը զուգահեռ նաև խորագետ լինեն։ Հնազանդությունը երբեմն սխալ ընկալում է ունենում, դրա համար հարկավոր է հոգևոր դաստիարակություն։ Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք երկրի գործող նախագահի մոտ ունեցել ենք մի քանի հանդիպում այս թեմայով, որովհետև անցած տարի Վրաստանում դեպքեր եղան, որ նախկին ամուսինները սպանեցին իրենց կանանց, ու այդ դեպքերը ցնցեցին երկիրը»,- ասաց Սրբազանը։

Նա պատմեց, որ հայ համայնքում երբեմն լինում են անախորժություններ, սակայն երբ դիմում են եկեղեցուն, դրանք մեծ մասամբ լուծվում են։

«Արդի աշխարհում, իհարկե, ընտանեկան բռնության երևույթները շատ դատապարտելի են, սրանք, ամենայն հավանականությամբ, դաստիարակության հարց են, նաև` սոցիալական. պիտի դաստիարակված լինեն կինն ու տղամարդը»,-ասաց Սրբազանը։

Վերջում Վազգեն Սրբազան Միրզախանյանը շեշտեց, որ ընտանեկան բռնությունները չի կարելի միակողմանի դիտարկել, մեղադրել միայն տղամարդուն։

ՀՀ ոստիկանության տվյալով` 2016 թվականի վեց ամսվա ընթացքում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք` նախորդ տարվա 342-ի դիմաց: Կենակցի կողմից արձանագրվել է ընտանեկան բռնության երեք դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7: 2016 թվականի ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանության է ենթարկվել 4 կին:

612
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

67
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

67
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

11
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

11
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

0
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

0