Քեթրին Հոջսոն

Մառախլապատ Ալբիոնից Հայաստան. բրիտանուհին զարմացնում է հայերենի իմացությամբ

782
(Թարմացված է 11:26 25.11.2016)
Եկեղեցի մտնելուց առաջ երիտասարդ բրիտանուհին պայուսակից հանեց գլխաշորը, ծածկեց գլուխը, ապա լուռ քայլերով մտավ Գյումրու «Յոթ վերք» եկեղեցի: Սովորության համաձայն` երեք մոմ գնեց, վառեց ու սկսեց լուռ աղոթել: Թեև արտաքինը մատնում էր, որ նա հայ չէ, բայց նրա պահվածքն ավելի քան հայկական էր:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, Փարիզի արևելյան լեզուների և մշակույթի ազգային ինստիտուտի ասպիրանտ Քեթրին Հոջսոնն ավելի քան երեք տարի է` ոչ միայն ապրում ու աշխատում է Հայաստանում, այլև ուսումնասիրում է հայերենի բարբառները: Հենց «Հայերենի բարբառներ»-ն են երիտասարդ բրիտանուհու ասպիրանտական թեզի թեման:

Հայերենի, ապա նաև Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, որն ավելի ուշ սիրո է վերածվել, արթնացել է տարիներ առաջ Հունաստանում. լինելով հունարենի մասնագետ` Սալոնիկում սկսել է ուսումնասիրել Ալավերդու ու Հանքավանի հույների բարբառները (այս քաղաքներում մեծ թվով հույներ են բնակվում):

Հունաստանում ծանոթացել է մի աղջկա հետ, որի մայրը հայ է եղել, և Քեթրինը հայերեն շփվելու հնարավորություն է ստացել։ Ավելի ուշ որոշել է այցելել Հայաստան։ Առաջին այցը կարճատև է եղել, իսկ հետո այդ այցելություններն ավելի պարբերական ու երկարատև են դարձել: Այդ ընթացքում դիմել և աշխատանքի է ընդունվել Մայր Աթոռի կրթական հաստատություններից մեկում՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, որտեղ էլ մինչև այսօր անգլերեն է դասավանդում: Քեթրինը սիրում է հաճախել հայ առաքելական եկեղեցի, հնարավորության դեպքում մասնակցում է ժամերգություններին ու պատարագներին:

«Սկզբում մտածում էի, որ կգամ, 1 տարի կմնամ ու կգնամ, բայց չէի կարծում, որ 4 տարի կմնամ, այստեղ շատ ընկերներ կունենամ ու այդքան շատ կսիրեմ այս երկիրը»,- նշեց Քեթրինը:

Հայերենի ու Հայաստանի նկատմամբ սերն ինքնաբուխ է եղել, իսկ Հայաստանում ամենից շատ հավանել է մարդկանց: Բրիտանուհուն շատ կարճ ժամանակ է պետք եղել Հայաստանում հարմարվելու համար: Ավելին՝ ծնողներից թաքուն մկրտվել է Խաչիկ գյուղի «Սուրբ Աստվածածին»՝ եկեղեցում, կնքահայրն էլ հայ է եղել: Մկրտվելը ներքին ուժով ու ներքին պահանջով է եղել: Իրենց դստեր՝ հայ առաքելական եկեղեցում մկրտվելու մասին Քեթրինի ծնողներն իմացել են Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ, Քեթրինի ուսանողներից:

«Ծնողներս իմացան ու ընդունեցին իմ այդ քայլը, որովհետև տեսել էին Հայաստանը ու իրենք էլ հավանել»,- նշում է 37-ամյա բրիտանուհին` ավելացնելով, որ հայերենն էլ հաճույքով է սովորել. ոչ ոք իրեն չի ստիպել, որ սովորի։

  • Քեթրին Հոջսոնը
    Քեթրին Հոջսոնը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Քեթրին Հոջսոնը
    Քեթրին Հոջսոնը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Քեթրին Հոջսոնը
    Քեթրին Հոջսոնը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Քեթրին Հոջսոնը
    Քեթրին Հոջսոնը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Քեթրին Հոջսոնը
    Քեթրին Հոջսոնը
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Քեթրին Հոջսոնը

Բարբառներն ուսումնասիրելու համար Հայաստանի շատ տարածքներում է եղել, հատկապես հավանել է Գյումրին, Եղեգնաձորը, Շնողը: Ասում է, որ այս վայրերն իրենց կոլորիտով ու խառնվածքով «բոլորովին ուրիշ են»։

Մաքուր հայերեն խոսող բրիտանուհին Հայաստանի խորհրդանիշ է համարում Մասիսն ու Նարեկացուն:

«Ինչ մնում է Նարեկացուն, նրա զորությունն անձամբ եմ զգացել: Ինձ ասել էին «Նարեկի» մասին: Երբ առաջին անգամ փորձեցի կարդալ, ոչ մի բան չզգացի, բայց 2 տարի առաջ, երբ կրկին ձեռքս առա ու կարդացի, արդյունքն աննկարագրելի էր, հիմա ես գիտեմ` «Նարեկն» ուժ է»,-ավելացրեց Քեթրին Հոջսոնը:

Քեթրինը թեզը պաշտպանելու համար հավանաբար կմեկնի Ֆրանսիա, բայց արդեն գիտի` շատ է կարոտելու Հայաստանը։ Բրիտանացի լինելով` չի բացառում, որ իր ապագան կարող է կառուցվել հենց Հայաստանում:

© Sputnik / Արմենուհի Մխոյան
Բրիտանուհին հայերեն է խոսում ու պատմում «Նարեկի» ուժի մասին
782
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

68
(Թարմացված է 10:58 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

68
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Գիտնականներն ասել են` ինչ գույներ ունի կորոնավիրուսը
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

11
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

11
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

0
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

0