ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում հետազոտված լցակայանների մեծամասնությունում անվտանգության կանոնների կոպիտ խախտումներ են հայտնաբերվել, ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը։
Դրանցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ 3-ի դեպքում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ:
Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործումը: Հիմնական խախտումներն այն են, որ պահպանված չեն բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները, բացակայում են հրդեհային ջրածորանները կամ ջրավազանները:
«Կոպիտ խախտումներ են հայտնաբերվել։ Հիմնական խախտումներից մեկը բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հեռավորությունը չպահպանելն է։ Հեռավորությունը պետք է լինի 50 մետր, որոշ դեպքերում` 25 մետր, բայց ոչ պակաս։ Բացակայում են նաև ջրածորանները, որոնցից պետք է լինի 2 հատ 40-200 մետր հեռավորության վրա», — ասաց Մկրտչյանը։
Մեկ այլ կոպիտ խախտում է այն, որ շատ դեպքերում վառելիքի պահեստները գտնվում են ոչ թե գետնի տակ, այլ` լցակայանի կողքին։ Սակայն ԱԻՆ-ում որոշում է կայացվել մինչև 2017թ-ը չտուգանել խախտողներին` նրանց ժամանակ տրամադրելով սխալներն ուղղելու համար։
«Քանի որ անհնար է կարճ ժամկետում վերացնել այդ կոպիտ խախտումները, որոշում է ընդունվել մինչև 2017թ-ը կասեցնել վարչական գործերը լցակայանների ղեկավարների նկատմամբ։
«Եթե այդ խախտումները չվերացվեն, ապա նրանց հետ կվարվեն օրենքի ամբողջ խստությամբ` չբացառելով նույնիսկ նրանց գործունեության դադարեցումը»,- ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով`գազալցակայանների վիճակն ավելի լավ է, քան բենզալցակայանների, որոնք կառուցվել են հիմնականում 90-ականներին կամ 2000-ականներին (վերջին 3 տարում նորերն ընդհանրապես չեն կառուցվել)։ 2016թ-ի ընթացքում գրանցվել է չորս արտակարգ պատահար (երկուական դեպք բենզալցակայաններում և գազալցակայաններում)։ Պատճառը հիմնականում մարդկային գործոնն է եղել։
Ստուգումներն անցկացվում են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետի հանձնարարականի հիման վրա։
«Երևանում շահագործվում է 225 բենզալցակայան և 57 գազալցակայան։ Ժամանակ է պետք ստուգումների հետ կապված բոլոր միջոցառումներն անցկացնելու համար»,- ասաց Մկրտչյանը։
Լցակայանում վերջին արտակարգ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Հերացի փողոցում գտնվող CPS լցակայանում։ Հրդեհի հետևանքով տուժել է 2 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


