00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում լցակայանների բացարձակ մեծամասնությունը խախտում է անվտանգության կանոնները

© Sputnik / Aram NersesyanБензоколонка
Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում 120 ստուգված գազալցակայաններից և բենզալցակայաններից 115–ում խախտումներ են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում հետազոտված լցակայանների մեծամասնությունում անվտանգության կանոնների կոպիտ խախտումներ են հայտնաբերվել, ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը։

Դրանցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ 3-ի դեպքում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ:

Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործումը: Հիմնական խախտումներն այն են, որ պահպանված չեն բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները, բացակայում են հրդեհային ջրածորանները կամ ջրավազանները:

«Կոպիտ խախտումներ են հայտնաբերվել։ Հիմնական խախտումներից մեկը բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հեռավորությունը չպահպանելն է։ Հեռավորությունը պետք է լինի 50 մետր, որոշ դեպքերում` 25 մետր, բայց ոչ պակաս։ Բացակայում են նաև ջրածորանները, որոնցից պետք է լինի 2 հատ 40-200 մետր հեռավորության վրա», — ասաց Մկրտչյանը։

Հերացի փողոցում գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամաբ - Sputnik Արմենիա
Պայթյուն է որոտացել և հրդեհ բռնկվել Հերացի փողոցում. կադրեր դեպքի վայրից

Մեկ այլ կոպիտ խախտում է այն, որ շատ դեպքերում վառելիքի պահեստները գտնվում են ոչ թե գետնի տակ, այլ` լցակայանի կողքին։ Սակայն ԱԻՆ-ում որոշում է կայացվել մինչև 2017թ-ը չտուգանել խախտողներին` նրանց ժամանակ տրամադրելով սխալներն ուղղելու համար։

«Քանի որ անհնար է կարճ ժամկետում վերացնել այդ կոպիտ խախտումները, որոշում է ընդունվել մինչև 2017թ-ը կասեցնել վարչական գործերը լցակայանների ղեկավարների նկատմամբ։

«Եթե այդ խախտումները չվերացվեն, ապա նրանց հետ կվարվեն օրենքի ամբողջ խստությամբ` չբացառելով նույնիսկ նրանց գործունեության դադարեցումը»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով`գազալցակայանների վիճակն ավելի լավ է, քան բենզալցակայանների, որոնք կառուցվել են հիմնականում 90-ականներին կամ 2000-ականներին (վերջին 3 տարում նորերն ընդհանրապես չեն կառուցվել)։ 2016թ-ի ընթացքում գրանցվել է չորս արտակարգ պատահար (երկուական դեպք բենզալցակայաններում և գազալցակայաններում)։ Պատճառը հիմնականում մարդկային գործոնն է եղել։

Ստուգումներն անցկացվում են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետի հանձնարարականի հիման վրա։

«Երևանում շահագործվում է 225 բենզալցակայան և 57 գազալցակայան։ Ժամանակ է պետք ստուգումների հետ կապված բոլոր միջոցառումներն անցկացնելու համար»,- ասաց Մկրտչյանը։

Լցակայանում վերջին արտակարգ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Հերացի փողոցում գտնվող CPS լցակայանում։ Հրդեհի հետևանքով տուժել է 2 մարդ։

Լրահոս
0