ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներին, հայտնում են Ազգային ժողովից։
Հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները Ազգային ժողովի պատվոգրով, Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով և ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգևատրվել են երկարամյա արդյունավետ աշխատանքային գործունեության համար։
ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրվել են Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Ասլանյանը, Լևոն Խաչատրյանը, Աիդա Ներսիսյանը, Գրիգոր Հարությունյանը, Կարինե Սարգսյանը, Նոնա Զոտովան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով` Կարինե Քոչարյանը, Ալեքսանդր Մուրադյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` Լուսինե Վասիլյանը, Լենա Բադեյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Սահակյանը բարձր է գնահատել տարիների ընթացքում նրանց անմնացորդ նվիրումը ռադիոյի և հեռուստատեսության զարգացման գործում ու նշել, որ նաև նրանց շնորհիվ է հանրային նշանակության կարևոր հեռուստառադիոընկերությունը պահպանել իր դիմագիծը: ԱԺ նախագահը պարգևատրվածներին մաղթել է աշխատանքային ու ստեղծագործական նորանոր հաջողություններ իրենց պատասխանատու գործում:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում


