Հրապարակ. ԲՀԿ-ում ջերմ գրկախառնություններ են սպասվում
Թերթը գրում է, որ ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։
«Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին՝ դեռ կարող է փոխվել։ Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված։ ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի կպահանջի նախկին նախագահի վերադարձը։ Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները»,- գրել է թերթը։
Հայկական ժամանակ․Կառավարությունը մոտ 19 միլիոնով մեքենայի 1 պահեստամաս է գնել
Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունն այս տարի բավականին ուշագրավ մի գնում է նշել՝ 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է և ինչ մեքենայի համար:
«Հավանաբար կառավարությունն ինքը կպարզաբանի, եթե հարկ համարի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ պատկերացնել, թե մոտ 40 հազար դոլարով այդ ինչ պահեստամաս կարելի է ձեռք բերել, երբ այդ գումարով ամբողջական շքեղ մեքենա է հնարավոր գնել: Թեման զարգացնելով՝ կարող ենք չբացառել, որ այդ պահեստամասը կարող էր լինել թանկարժեք մետաղից, օրինակ, ոսկուց կամ թանկարժեք քարից՝ ադամանդից: Եվ որ այդ պահեստամասի գնման նպատակն այդ ծառայողական մեքենան թյունինգի ենթարկելն է: Ամեն դեպքում այս գնումը հաստատված է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»,- գրել է թերթը:
Հրապարակ. Հանրայինի ռեստավրացիան շարունակվում է
Թերթը գրում է, որ Հանրային հեռուստաընկերության ռեստավրացիան շարունակվում է: Նախագահականի նոր «կարգադրիչ» Ալիկ Հարությունյանն առավելապես կենտրոնացած է Հ1-ի վրա, որի ռեյտինգն անչափ ցածր է, մանավանդ՝ քաղաքական հաղորդումների, թոք-շոուների մասով:
«Փորձ է արվում Հ1-ին վերադարձնել նախկին առաջատարի փառքը: Հարություն Հարությունյանի և Արտակ Հերիքյանի՝ «1-ին լրատվական» տեղափոխվելուց հետո կադրային «տարհանումները» շարունակվում են: Հունվարից կդադարեցվի Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդումը: Թեև պաշտոնական բացատրությունն այն է, որ նախընտրական փուլում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մոնիտորինգի տակ է պահելու թիվիները, և ՀՀԿ փոխնախագահի կողմից հաղորդում վարելը ոչ կոռեկտ է, բայց իրականում այդ հաղորդումից դժգոհ է Ալիկ Հարությունյանը, կարծում է, որ այն չի ստացվել: Իսկ Աշոտյանին զբաղմունք կգտնեն՝ ՀՀԿ գրասենյակում, քարոզչության թեմաներում: Ի դեպ, Հանրայինում կհայտնվեն նոր դեմքեր, օրինակ՝ «Երկիր մեդիայում» վերջերս նախարարների հետ զրույցաշար սկսած Ագնեսա Խամոյանը»,- գրում է թերթը:
Փաստ. Կառավարությունը «գազ» է տալիս գազալցակայաններին
Թերթը գրում է, որ հայաստանյան գազի լիցքավորման կայանների բավականաչափ կայացած շուկային լուրջ վտանգ է սպառնում։ Պարզվում է, որ մեր «գազային» կառավարության առաջնահերթություններից մեկը այդ շուկայում տոտալ վերահսկողություն սահմանելն է, և արդեն սկսվել են ստուգումները և շրջայցերը ԱԳԼՃԿ-ներ։
««Փաստ»-ի տեղեկություններով` ստուգողները ցուցումներ են ստացել ամենակրկիտ ձևով ստուգումներ անցկացնել և անհապաղ տուգանել այն սեփականատերերին, ովքեր «չուժոյ» են։ Հրահանգվել է տուգանել ընդհուպ մինչև 100 մլն. դրամ, ինչը նշանակում է, որ այդ տուգանվող լցակայանները պարզապես կփակվեն։
Առավոտ. Արա Աբրահամյանի «դիպլոմատիկ պասպորտը»
Թերթը գրում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ կարմիր համարանիշներով մեքենան սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել։ Լուրեր էին շրջանառվում, որ նա մյուս փողատերերից հետ չմնալու համար գնել է այդ դիվանագիտական համարները։
«Այս առնչությամբ «Առավոտ»-ի հարցին Արա Աբրահամյանը պատասխանել է. «Դուք մոռացե՞լ եք, որ ես բարի կամքի դեսպան եմ։ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եմ, ինձ ունեմ դիպլոմատիկ պասպորտ։ Ես բոլոր Ռուսաստանում էլ եմ ման գալիս, Ամերիկայում, Ֆրանսիա, ամեն մի երկրում։ Եթե դեղին գույնի տան, դեղին գույնով կքշեմ, սպիտակ՝ սպիտակ։ Բայց դա է իմը, ես դիպլոմատիկ պասպորտով եմ գալիս։ Կարող եք մի հատ ձեր պոգրանիչնիկ սահմանապահներին էլ հարցնել՝ «ո՞վ կա, իմ պասպորտը ո՞ւմ մոտ ա», որ ցուցադրի իմ անձնագիրը»»,- գրել է թերթը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։



