Լոռու մարզի Դեբեդ գյուղը հիմնադրվել է 1857 թվականին: Գյուղացիներն զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Կայուն աշխատանք ունեցողները քիչ են՝ հիմնականում մանկապարտեզի, դպրոցի և գյուղապետարանի աշխատակիցներն են: Երիտասարդներն էլ զբաղմունք են փնտրում:
«Հատուկ տեղ չունենք, որ կարողանանք գնալ զբոսնելու, մեր երազանքներից մեկն էլ հենց դա է, որ ունենանք մի մեծ այգի… Մեր զբոսանքի միակ տարբերակը խանութ գնալն է ու ամենակարևորը՝ ճանապարհը երկար լինի, որ կարողանանք զրուցել»,- ասաց Կարինեն:
Երեխաներն էլ հաճախում են դպրոց, աշխատում են լավ սովորել, որ հասնեն մայրաքաղաք՝ հա՛մ զբաղմունք գտնեն, հա՛մ էլ՝ լավ ապագա: Ավելի համարձակներն իրենց ուսման շարունակությունը պատկերացնում են արտերկրում: Sputnik Արմենիայի հետ զրույցում Դեբեդի միջնակարգ դպրոցի աշակերտները պատմեցին թաքուն երազանքների մասին:
«Ապագայի հանդեպ մեծ երազանքներ ունեմ, երգչուհի դառնամ, ճամփորդեմ աշխարհով մեկ. ուզում եմ աշխարհին ասել, որ ես կամ»,- ասաց Անահիտը:
Դպրոցի աշակերտների ամենասիրելի ուսուցչուհիներից մեկն էլ Մարինե Միսկարյանն է: Նա մասնակցում է «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» և ԱՄՆ դեսպանատան համայնքային ծրագրերին և Դեբեդի դպրոց է եկել կամավորական սկզբունքով: Ամերիկյան համալսարանի նախկին ուսանողուհին արդեն մեկ տարի է՝ դասավանդում է դպրոցում և երեխաներին անգլերեն է սովորեցնում նոր մեթոդներով:

«Այժմ աշխատում եմ Լոռու մարզում՝ Դեբեդում, Թումանյանում և Աքորիում: Ծնունդով Նոյեմբերյանից եմ՝ Տավուշի մարզից, բայց ուսում ստանալու համար տեղափոխվեցի Երևան ու մնացի այնտեղ: Երբ նոր սկսում էի իմ քայլերը, մի մեծ նպատակ ունեի՝ տարիներ հետո, երբ կայուն մարդ կդառնամ, երբ կարիերաս կայուն կլինի, ես պետք է վերադառնամ և օգնեմ մարդկանց, ինչպես ինձ են ժամանակին օգնել»,-ասաց ուսուցչուհին:
Լավ ուսուցանելու համար Միսկարյանը հատուկ մեթոդ գիտի՝ դասընթացներն անցկացնել ինտերակտիվ եղանակով և բացառապես անգլերենով, որպեսզի աշակերտները լեզուն ավելի հիմնավոր ընկալեն:

«Զուգահեռներ եմ բերում հայերենի հետ, բայց երբ նման դասերի ժամանակ ուսուցիչը հայերեն է խոսում, աբսուրդ է ինձ համար: Ծրագրի ընթացքում ոչ միայն լեզու ենք սովորեցնում, այլև՝ մշակույթ, մտածողություն: Օրինակ՝ մենք ունեցել ենք այստեղ սևամորթ կամավորական, երեխաները բավական լավ ընդունեցին, նրանցից մեկն անգամ ասաց՝ մենք հիմա մարդուն ոչ թե նայում ենք ուրիշ աչքով, այլ՝ մեզ հավասար»,-պատմեց Միսկարյանը:
Նրա խոսքով՝ նման դասընթացների շնորհիվ երեխաների շրջանում կարծրատիպեր են կոտրվել: Ասենք, եթե մինչև մեկ տարի առաջ միայն տղաներն էին ֆուտբոլ խաղում, իսկ աղջիկների համար դա ամոթալի բան էր, ապա հիմա մտածելակերպը փոխվել է: Այլևս չեն կարմրում, երբ մեկը նրանց հասարակ հարց է տալիս կամ ուզում է զրուցել նրանց հետ:
Մեր ացելության օրը Դեբեդում աշխուժություն չկար, միակ մարդաշատ ու ստեղծարար վայրը դպրոցն էր, որտեղ աշակերտներն անհամբերությամբ սպասում էին երևանյան հյուրերին: Մեզ ընդունեցին մեծ խանդավառությամբ, ճանապարհեցին լիցքաթափված ու գոհացած. իրենց մտահղացումներն ու երազանքները նոր մարդկանց էին պատմել:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:



