Հովհաննես Բաղրամյան

Հինգ փաստ մարշալ Հովհաննես Բաղրամյանի կյանքից

1671
Նոյեմբերի 20-ին լրանում է ականավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինի շքանշանի յոթակի ասպետ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 119-ամյակը:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մարշալ Բաղրամյանը ծնվել է 1897թ-ի նոյեմբերի 20-ին (որոշ աղբյուրների համաձայն՝ դեկտեմբերի 2-ին) Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում, երկաթուղային բանվորի ընտանիքում: Ռազմական ոլորտում Բաղրամյանի ձեռքբերումների մասին կարելի է երկար խոսել ու գրել:

Sputnik Արմենիա գործակալությունը մարշալ Բաղրամյանի ծննդյան օրվա կապակցությամբ հինգ հետաքրքրիր փաստ է հավաքել մեծ զորահրամանատարի կյանքից:

Մարշալ Բաղրամյանի անձնական իրերն ու աշխատասենյակի կահույքը պահվում են Երևանի «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում: Ասում են, որ յուրաքանչյուր ոք պետք է լինի այդ սենյակում և զգա Բաղրամյանի ներկայությունը:

  • Բաղրամյանն ամբողջ կյանքի ընթացքում նվիրված է եղել մի կնոջ: Նա սիրահարվել է գեղեցկուհի Թամարա Հմայակովնային, երբ դեռ 20 տարեկան էլ չի եղել, բայց պարզվել է, որ նա արդեն նշանված է: Սիրահարները բաժանվել են առանց ապագայի հույսերի: Ճակատագրի բերումով նրանք կրկին հանդիպել են: Թամարայի ամուսինը մահացել է ռազմաճակատում: Երբ Հովհաննեսն իմացել է այդ մասին, գնացել է գյուղ և տեսել սիրելիին, որը եղել է հղիության վերջին ամսում: Հովհաննեսն ու Թամարան ամուսնացել են, ծնված երեխային անվանել են Մովսես, ու Բաղրամյանը նրան իր որդին է համարել:
  • Հովհաննես Բաղրամյանի թոռանը կոչել են ականավոր պապի պատվին: Հարցազրույցներից մեկում թոռը հիշում է, որ պապիկը բարի է եղել և երբեմն ստուգել է իր օրագիրը, երբ ծնողները տանը չեն եղել: Թոռը չի բարկացրել պապին ու լավ է սովորել: «Պապիկս հետաքրքիր զրուցակից էր, շատ բան գիտեր, ռուսական դասական գրականություն էր կարդում, հիանալի գիտեր, հետևում էր հայկական արձակին, հաճախ էր ներկա գտնվում թատերական պրեմիերաներին: Նա ծանոթ էր արտիստների, գրողների, նկարիչների, քանդակագործների հետ: Ես չեմ հիշում մի հանգստյան օր, որ մեր տանն ինչ-որ հյուր չլիներ»,- նշել է թոռը:
  • Մարշալի թոռնուհին՝ Կարինե Նաջարյանը, ուրիշ փաստեր է հիշում Բաղրամյանի կյանքից. «Նա շատ հոգատար, սիրառատ մարդ էր, փորձում էր ամեն ինչ սովորեցնել: Ինձ շախմատ խաղալ է սովորեցրել, վստահեցնում էր, որ այդ խաղը զարգացնում է միտքը»:
  • 1977թ-ին մարշալը հաղթել է սեփական մահվանը: Ծանր հիվանդության պատճառով նա դադարել էր քայլել և ճանաչել հարազատներին, չէր կարողանում կապակցված խոսել: Բայց բոլորի, այդ թվում բժիշկների համար անսպասելի կերպով հիշողությունը վերադարձել է, խոսքը՝ վերականգնվել, և նա սկսել է քայլել: Ապրել է ևս հինգ տարի, աշխատել է, հուշեր գրել:

Հայազգի տաղանդավոր զորավարը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Նա պատմության մեջ մնացել է որպես ռազմական գործիչ, որը մեծ ներդրում է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի գործում։

© Sputnik / Արամ Ներսեսյան, Անի Լիպարիտյան
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի աշխատակիցը ցույց է տալիս Մարշալ Բաղրամյանի անձնական իրերը
1671
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

28
(Թարմացված է 21:39 16.06.2021)
Սարգսյանի հրապարակած փաստաթուղթը Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունն է, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։ Նման հայտարարություն է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին,–խմբ), ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», - ասել է Սարգսյանը։

Ապա Սերժ Սարգսյանը ցույց է տվել իր կողմից հիշատակված փաստաթուղթը։ Դա Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունն է, որտեղ գրված են նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Համաձայն թղթի՝ անհայտ կորածների թիվը 1064 է, ծանր վիրավորում ստացածներինը՝ 265: Փաստաթուղթը ստորագրված է հիմնադրամի տնօրենի՝ Վարուժան Ավետիքյանի կողմից։

«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

28
թեգերը:
Արցախյան պատերազմ, փաստաթուղթ, անհետ կորած, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին
Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
Նոր ավտոբուսներ

Հունիսի 17-ից նոր ավտոբուսները ևս երկու երթուղի կսպասարկեն Երևանում․ սրահում տեսահսկում կա

42
(Թարմացված է 21:06 16.06.2021)
Ավտոբուսից օգտվելու համար պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը վերցնում է միայն 100 դրամանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։

46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:

Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

42
թեգերը:
Տրանսպորտ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից
Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի
Հայկ Մարությանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ համագործակցության հնգամյա ծրագիր է ստորագրել