Ալբերտ Մկրտչյանի ինքնակենսագրական` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շատ ու շատ արտահայտություններ թևավոր խոսք են դարձել, օրինակ` «Լուսը վառել եմ ու պտի վառեմ»։ 1984 թվականին նկարահանված ֆիլմը հետպատերազմյան տարիների հայ կնոջ, ընտանիքը պահպանելու նրա պայքարի մասին է։ Հումորային դրվագները, դերասանական՝ Մհեր Մկրտչյան-Գալյա Նովենց փայլուն խաղը ստիպում է ֆիլմը դիտել անընդհատ ու առանց հոգնելու։

Թերևս քչերը գիտեն, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել երկու տարբեր թաղամասերում։ Հիմնական նկարահանումներն անցկացվել են նախկին Գորկի 22 հասցեում (այժմ` Շիրազի)։ Այդտեղ են նկարահանել տան տեսարանն ու բակը։ Եվ միայն ֆիլմի շատ փոքր՝ լույսը վառելու հատվածն է նկարահանվել գյումրեցիների սիրած «Գորկայի» այգու հարևանությամբ գտնվող հայտնի պատշգամբում:
Նախկին Շչորսի 2 (Աճեմյան) հասցեում գտնվող Սիրուշի պատշգամբը երկու տարբեր շինություն է։ Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից։ Ինչպես նշված է պատի արձանագրության մեջ, այն պատկանել է հայտնի առևտրական Խոյեցյաններին։ Մյուս հատվածը կառուցվել է 1900-ականների սկզբին, որտեղ տեղակայված է եղել նախկին քաղաքային փոստատունը: Կառույցներն իրար շատ նման են, անզեն աչքով գլխի չես ընկնի, որ դրանք տարբեր ժամանակներում են կառուցված:
«Այդ ժամանակի համար շատ հետաքրքիր կառույցներ են։ Կառուցապատողը ճիշտ կատարել է քաղաքային դումայի և շինարարության կոմիտեի պահանջները՝ շենքեր, որոնք չունեն այլևայլություն, որոնք ներդաշնակ են քաղաքի այդ հատվածի մնացած շինությունների հետ»,-նշում է «Կումայրի» արգելոցի գործադիր տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը:
Ավելի ուշ հարուստ առևտրականների այս տներն ազգայնացվել են։ Նախ երկհարկանի շինությունը ծառայել է ռուսական զորքին, ավելի ուշ` Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։ 2 տարբեր՝ 1926 և 1988 թվականների երկրաշարժերը խալխլել են շենքը, չնայած դրան, երկար ժամանակ այստեղ անօթևան ընտանիքներ են բնակվել: Շենքի մի հատվածը վերանորոգվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Վերանորոգված հատվածում, պահպանելով կառույցի նախկին տեսքը, 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը։
Եթե շենքի այս հատվածի ճակատագիրը իտալացիների աջակցությամբ «լավ է դասավորվել», ապա մյուս՝ ֆիլմի պատշգամբի հատվածը, որը ևս գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում, աղբանոցի է վերածվել՝ դառնալով կատուների ու շների հավաքատեղի: «Կումայրի» արգելոցը Գյումրու քաղաքապետարանին առաջարկել է պատշգամբը հատուկ սյուներով ամրացնել, իսկ Մշակույթի նախարարությանը` չափագրում կատարել:
«Այս պահին ոչ մի բան չկա արված, բայց չբացելով չակերտներն ասեմ՝ ինչ-որ հույս կա շինարարական մի կազմակերպության հետ, նրա սեփական միջոցներով շենքը նորոգելու նախնական պայմանավորվածություն կա: Պետք է նաև հասկանալ, թե որպես ինչ է կառույցը վերանորոգվում ՝ որպես բնակելի տուն, թե այլ բան: Հաջորդ շաբաթ այս հարցը կքննարկվի քաղաքապետի մոտ»,- ասաց արգելոցի տնօրենը։
Ֆիլմի մյուս հատվածը նկարահանվել է 19-րդ դարավերջին կառուցված գնդապետ Վեքիլյանին պատկանող շինության մեջ: Ժամանակին այն ռուսական կայազորի բարձրաստիճան սպայի տուն է եղել. տարածքի սենյակների մի մասը սպան վարձակալությամբ է տվել: Պահպանված արխիվային փաստաթղթերից տեղեկանում ենք, որ հետագայում`1840-50 թվականներին, ռուս գործիչները իջևանել են Վեքիլյանների տանը: Այսօր այստեղ 8 տարբեր ընտանիքներ են ապրում: Ճիշտ է` այս բակը շատ ավելի բարվոք է, բայց նորոգման կարիք, ամեն դեպքում, ունի:

«Եթե այսօր պետությունն ունենար հնարավորություն շինությունը վերանորոգելու, նախկին տեսքի բերելու, այն կդառնար Գյումրու զարդը»,- ասաց Տեր-Մարգարյանը։
Գյումրու անփոխարինելի դիմագիծը հենց նմանատիպ՝ Աճեմյան 2 և Շիրազի 22 հասցեներում գտնվող կառույցներն են: «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող յուրաքանչյուր շինությունն էլ զարդ է՝ իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Տարիների ընթացքում դրանք ոչ միայն պահպանման, այլ նաև վերականգման լուրջ խնդիր ունեն:
Ի դեպ, Հայաստանի տարածքում նմանատիպ երկրորդ արգելոց չկա: 2004 թվականի հաշվառմամբ «Կումայրին» ունի պահպանության ենթակա մոտ 1100 նմանատիպ շենք-շինություն: «Կումայրի» արգելոցը կազմավորվել է 1980 թվականին, կառավարության որոշմամբ։ Նպատակը` Գյումրի քաղաքի տարածքում 19-րդ դարից մնացած պատմական նշանակություն ունեցող կառույցների պահպանումն է:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:



