ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Լուրն այն մասին, որ ռուսական կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է «ամերիկանո» սուրճը վերանվանել «ռուսիանո», միանգամից տարածվեց համացանցում։
Սակայն բլոգերները պարզեցին, որ «ռուսիանո» բառը հորինել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Մեդվեդևի արտահայտությունը բուռն քննարկումների թեմա է դարձել, և բլոգերներին հատկապես դուր է եկել «ռուսիանո» բառը։ Սակայն տեսագրությունից երևում է, որ այդ բառի հեղինակը բոլորովին էլ Մեդվեդևը չէ։
«Սուրճը «ռուսիանո» է առաջարկել վերանվանել ոչ թե Մեդվեդևը, այլ` Հայաստանի վարչապետը», — twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Ռուստեմ Ադագովը։
А «руссиано»-то кофе предложил назвать не Медведев, а кто-то из делегации Армении. :-) pic.twitter.com/Sh2odloBq8
— Рустем Адагамов (@adagamov) 17 ноября 2016 г.
Տեսանյութում երևում է, որ ՌԴ վարչապետն իրականում ասել է արտահայտության միայն առաջին մասը։
«Վերջին անգամ արևելյան սուրճ չէր։ Ի դեպ, արևելյան սուրճը փոխեցի և ասում եմ` ինձ ամերիկանո տվե՛ք։ Դա ընդհանրապես քաղաքական առումով կոռեկտ չէ։ Եկե՛ք «ամերիկանոն» վերանվանենք»,- ասում է Մեդվեդևը։
Մեդվեդևի առաջարկին միանգամից արձագանքում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` կատակով առաջարկելով «ռուսիանո» տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։
«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։
Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։
View this post on Instagram
Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ճարտարապետ, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախկին անդամ (մանդատը վայր է դրել Արցախյան պատերազմից հետո) Արսեն Կարապետյանը Facebook-ում հրապարակել է իր ընկերոջ անձնագիրը։ Նրա խոսքով՝ քաղաքացին ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում 80-ականների կեսին, ապա ապրել է Ռուսաստանում, դրանից հետո երկար գործընթաց է անցել Հայաստանում քաղաքացիություն ստանալու համար և այժմ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 099 բաժնի կողմից ստացել է անձնագիր, որում նշված է նրա ազգությունը՝ հայ, ծննդյան վայրը՝ Ադրբեջան։
«Ո՛չ Ադրբեջանական ԽՍՀ (էլի հաճելի չէր լինի, բայց գոնե հասկանալի), ո՛չ ԼՂՀ, չէ, պարզապես Ադրբեջան։ Հիմա ընկերս ասում ա, լավ, վերջապես երազածս քաղաքացիությունը ստացա, էն էլ պարզվեց Ադրբեջանից եմ։ Սա ի՞նչ ա», - գրել է Կարապետյանը։
Դեպքի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցեց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանի հետ։
«Քաղաքացին ծնվել է ԽՍՀՄ տարիներին և նրա ծննդավայրը Ադբրեջանական ԽՍՀ-ն է։ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին, ըստ որոնց նախկին խորհրդային երկրների համար կոդեր չկան։ Այսինքն՝ եթե անձը ծնվել է նախկին ԽՍՀ երկրում, նրա ծննդավայրը անձնագրում գրվում է երկրի ներկայիս անունով, ոչ թե Վրացական ԽՍՀ, այլ Վրաստան», - ասաց Գևորգյանը։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
Նրա խոսքով՝ դա վաղուց ընդունված պրակտիկա է։
Նշենք, որ Արսեն Կարապետյանը մեկնաբանություններում տեղադրել է նաև իր ընկերոջ ՌԴ անձնագիրը, որում նրա ծննդյան վայրը նշված է ռուսերենով՝ «Ադրբեջանական ԽՍՀ»։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։



