Չարլի Չապլինի «Փոքրիկը» կինոժապավենն իր տեղը գրավեց համաշխարհային կինոյում, իսկ ֆիլմի գլխավոր հերոս Ջեկի Կուգանն էլ իր դերն ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայ մանուկների փրկության գործում։
«Չարլի Չապլինը փոքրիկ Ջեկիին առաջին անգամ տեսել է թատրոնի բեմում։ Տղայի խաղն այնքան է հիացրել նրան, որ որոշել է նկարահանել իր «Փոքրիկը» ֆիլմում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Աստղիկ Եդիգարյանը։
«Փոքրիկը» ֆիլմի էկրանավորումից հետո Ջեկին հանրաճանաչ դարձավ` իր խաղով ու մանկական գրավչությամբ գերելով ամերիկացիներին։ Այն ժամանակ արդեն ստեղծվել էր Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն, որն օգտվեց փոքրիկի համբավից ու նրան ներգրավեց բարեգործական գործունեության մեջ։
«ԱՄՆ-ի ողջ տարածքում Կուգանի մասնակցությամբ ստեղծվեցին հագուստի և «Նեսթլե» կաթնամթերքի հավաքման կետեր, որտեղ փոքրիկ Ջեկիի կանչով հազարավոր ամերիկացի երեխաներ օգնություն էին բերում», — ասաց Եդիգարյանը։
Նրա խոսքով` այդ գործում կարևոր դեր խաղաց Ջեկիին վստահելու գործոնը։ Եթե չլիներ փոքրիկը, միայն կոմիտեի ուժերով գուցե հնարավոր չլիներ այդքան օգնություն հավաքել կարճ ժամանակահատվածում։
1925 թվականին օգնությունը նավով տեղափոխվեց Հունաստան, որտեղ հանգրվան էին գտել հայ հազարավոր որբուկները։
«Ջեկին հայ և հույն երեխաներին անձամբ բաժանեց օգնությունը, որը հավաքվել էր հետևյալ կարգախոսով` «մեկ տուփ խտացրած կաթը կարող է մեկ երեխայի կյանք փրկել»», — պատմեց Եդիգարյանը։
Տուն-թանգարանում պահվող լուսանկարը վկայում է, որ Հունաստանից վերադառնալուց հետո Ջեկիին ընդունել է Նյու Յորքի քաղաքապետը։
Բազմաթիվ հրապարակումներից կարելի է հասկանալ, որ անկախ այն հանգամանքից, որ Ջեկիի հայրն է մտածել նրան բարեգործության մեջ ներգրավելու մասին, այնուհանդերձ տղան հաճույքով է զբաղվել այդ գործով` խորապես գիտակցելով, որ երեխաների կյանք է փրկում։
Ցեղասպանությունից փրկված հայերին օգնություն ցուցաբերելու համար Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն ստեղծվել էր Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի առաջարկով։
Սկզբում այն կոչվում էր Հայերի օգնության կոմիտե, 1915 թվականի նոյեմբերին ստացավ «Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտե» անվանումը և չորս տարի անց` 1919 թվականին, ԱՄՆ Կոգրեսի որոշմամբ` վերանվանվեց Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտե։
Կոմիտեի հիմնադիրներից են նաև Քլիվլենդ Դոջը, Ջեյմս Բարտոնը, Չարլզ Քրեյնը և ուրիշներ։ Կոմիտեի հետ համագործակցել են բազմաթիվ միսիոներներ։ Գործել է մինչև 1930 թվականը և 15 տարվա գործունեության ընթացքում անգնահատելի աշխատանք է իրականացրել` հարյուրավոր երեխաների կյանք փրկելով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։
«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։
Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։
View this post on Instagram
Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։


