Ուսանողներ

Փորձագետ. լավ գովազդը կբարձրացնի հայկական բուհերի վարկանիշը

45
(Թարմացված է 19:30 15.11.2016)
Յուրաքանչյուր հեղինակավոր կրթական հաստատությունում պետք է լինեն մարքեթինգի բաժիններ, որոնք կօգնեն ներգրավել նոր ուսանողների, կբարձրացնեն ուսումնական հաստատության հեղինակությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայկական բուհերը պատրաստ են յուրաքանչյուրին որակյալ կրթություն տալ, Sputnik Արմենիային ասաց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևան-Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Քիշնև-Մինսկ տեսակամուրջ` «ԱՊՀ երկրների ինտեգրացիոն նախապատվությունները» թեմայով։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նոր սոցիոլոգիական հետազոտություն ԱՊՀ և ԵՏՄ անդամ երկրների բնակիչների ինտեգրացիոն նախապատվությունների մասին։

Арам Навасардян
© Sputnik / Asatur Yesayants
Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյան

Վերջին հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության և Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից, ցույց են տվել, որ ԱՊՀ երկրների վարկանիշը տարեցտարի ընկնում է։

Նավասարդյանի խոսքով` կարծիք կա, որ Հայաստանում կրթության որակն ընկել է, բայց փորձագետն անձամբ համաձայն չէ այդ կարծիքի հետ։

«Ես համաձայն չեմ դրա հետ։ Մի կողմից` շատ բուհերում տեխնիկական և տեղեկատվական բազան հետ է մնում, և այսօրվա չափանիշներով պրոֆեսիոնալիզմով աչքի են ընկնում ոչ բոլոր դասախոսները, սակայն մենք ունենք նաև այնպիսի բուհեր, որտեղ կրթության մակարդակը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Հաճախ դիպլոմ ունեցող մարդիկ, որոնց մոտ գիտելիքները շատ բարձր մակարդակի վրա չեն, մեղադրում են «հին դպրոցի» դասախոսներին, որոնք իրենց ոչինչ չեն սովորեցրել», — ասաց Նավասարդյանը։

Նա նշեց, որ չի ընդունում այդ կարծիքը։

«Այս դարում գիտելիքների ձեռք բերումը հասանելի է գրեթե բոլորին։ Այսինքն` չի կարելի մեղքը բարդել այն բանի վրա, որ բուհերում գրադարանը նորացված չէ։ Դա, իհարկե, այդպես է, բայց կրթություն ստանալ ցանկացող մարդը կարող է օգտագործել այդ բազան, ինչպես նաև բարձրացնել իր որակավորումն համացանցային վճարովի և անվճար կայքերի օգնությամբ», — ասաց փորձագետը։

Նրա խոսքով` սխալ է մտածել, որ Եվրոպայի բոլոր համալսարանները կարող են լավ կրթություն տալ։

«Ուրիշ հարց է, որ այնտեղ ուսանողներն ավելի պահանջկոտ են դասախոսների նկատմամբ և ձգտում են գիտելիք ստանալ»,- ասաց նա։

Видеомост н тему Интеграционные предпочтения в странах СНГ. Арам Навасардян
© Sputnik / Asatur Yesayants
Երևան–Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Քիշնև–Մինսկ տեսակամուրջ` «ԱՊՀ երկրների ինտեգրացիոն նախապատվությունները» թեմայով

Իր հերթին «Եվրասիան մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության գործադիր տնօրեն Իգոր Զադորինը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշեց, որ տեղեկատվական ազդեցությունը, հեղինակությունը մեծ դեր են խաղում տարբեր երկրներում կրթության գրավչության գործում։

«Այո, Ռուսաստանում կրթություն ստանալու ցուցանիշները նվազել են, և հենց Ռուսաստանում լուրջ բանավեճեր են ընթանում կրթության որակի վերաբերյալ, բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ պոտենցիալ ուսանողների ընկալման վրա։ Արևմտյան կրթության մրցակցությունը, ինչպես նաև արևմտյան կրթության առաջարկն աճում է։ Այստեղ շատ կարևոր է նշել հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս տարբեր երկրներում կրթության նախապատվությունների և աշխատանքային միգրացիայի նախապատվության միջև կապը»,- ասաց Զադորինը։

Նա հավելեց, որ կրթությունը մեծամասամբ կապված է այն բանի հետ, թե ինչպիսին է մարդը հետագայում տեսնում իր մրցունակությունն աշխատաշուկայում։ Զադորինի խոսքով` կրթության հեղինակությունը պետք է բարձրացնել աշխատաշուկայի հեղինակության և տնտեսական կոոպերացիաների հետ միասին։

45
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

23
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

23
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

118
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

118
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
«Սպուտնիկ Լայթ»

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

0
(Թարմացված է 14:53 05.03.2021)
Տեղեկացվում է, որ երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի -  Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։

Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:

Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:

Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, Սպուտնիկ V
Ըստ թեմայի
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
Թույլ կտա՞ն Եվրոպա մեկնել «քաղաքականապես սխալ պատվաստանյութով»
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու