ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնի թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը հայտնի է իր հակահայկական հայտարարություններով, ժամանել է Հայաստան և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
«Արամ Աթեշյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որի շրջանակում նա կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Հայաստանում գտնվելու ընթացքում նա կմնա Մայր Աթոռում», — Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ Մելիքյանը։
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Սարգիս Հացպանյանը ենթադրում է, որ Աթեշյանը կմնա Հայաստանում, քանի որ նա ժամանել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպելու համար, որը տվյալ պահին արտասահմանում է։
Նրա խոսքով` վիրավորական է այն, որ Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն Աթեշյանի ասածներից հետո ընդունել է նրան, ով անարգել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Հայ հասարակության համար վերջին կաթիլը դարձավ Աթեշյանի աղմկահարույց նամակը` հասցեագրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, որում նա դատապարտել էր Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը։
Նամակում, մասնավորապես, գրված էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում` այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում…»։
Մեկնաբանելով այդ թեման` Վահրամ Մելիքյանը կոչ արեց դիտարկել խնդիրը մի քանի տեսանկյունից` միաժամանակ հաշվի առնելով Ստամբուլի հայ համայնքի անվտանգության գործոնը։
«Մենք չպետք է մոռանանք, որ Ստամբուլի հայ համայնքի համար պատասխանատու է միայն պատրիարքարանը։ Կոչ եմ անում զերծ մնալ կոնֆլիկտներից, քանի որ դրանք ազդում են մեր համայնքի կյանքի վրա»,- նշեց Մելիքյանը։
Այստեղ կարելի էր վերջակետ դնել, եթե չպարզվեր, որ Աթեշյանի անունը կապված է նաև քրեական գործի հետ, որը հարուցվել է նրա կողմից և կապված է Այվազովսկու նկարի հետ։
«Ստամբուլում հրատարակված «Օսմանյան կայսրության հայ նկարիչները» անվանումով գրքի 448 էջում պատկերված է քահանա Սարգիս Սարգսյանի դիմանկարը։ Որպես հեղինակ նշվում է անհայտ նկարիչ Արամ Խաչատրյանը», — ասաց Հացպանյանը։
Նրա խոսքով` մի շարք հետազոտություններից հետո բացահայտվել է, որ դա քահանա Գաբրիել Այվազյանի (Այվազովսկու)` Այվազովսկու եղբոր դիմանկարն է, ում նա նկարել է 1867թ-ին։
Հացպանյանը նշեց, որ երկու տարի առաջ Աթեշյանը մեղադրել է նկարի տիրոջը, որ նկարը գողացվել է Կոնստանդնուպոլսից և գաղտնի կերպով տեղափոխվել Հայաստան։
«Իրականում հայր Գաբրիելի դիմանկարը Թեոդոսիայից Խորհրդային Հայաստան է բերվել 1971թ-ին և դրանից հետո չի լքել երկիրը», — կարծում է Հացպանյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։
Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:
Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև
Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:
Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:



